Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 9
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 65
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 65
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՀՈՂԱՄԱՍԻՑ <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ԻՆ ՍԱՀՄԱՆԱՓԱԿ ՕԳՏՎԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ (ՍԵՐՎԻՏՈՒՏ) ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենսգրքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետի, Հայաստանի Հանրապետության <<Հողային օրենսգրքի>> 50-րդ հոդվածի, Հայաստանի Հանրապետության <<Քաղաքացիական  օրենսգրքի>> 216-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ի տնօրեն Հովակիմ Սիրեկանյանի դիմումը և համայնքի ղեկավարի առաջարկը՝  համայնքի ավագանին որոշում է․

1.Թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին համայնքի սեփականություն հանդիսացող 05-083-0104-0088 ծածկագրով 0․0134հա, 05-083-0106-0029 ծածկագրով 0,02501հա և 05-083-0104-0089 ծածկագրով 0,2615հա հողամասերը՝  սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին՝ 10 կվտ օդային ուղեգծի սպասարկման համար:

2. Սույն որոշման 1-ին կետում նշված հողամասերի օգտագործման՝  սերվիտուտի տրամադրման տարեկան վարձավճար սահմանել 05-083-0104-0088 ծածկագրով 0․0134հա՝ 6700 (վեց հազար յոթ հարյուր) ՀՀ դրամ, 05-083-0106-0029 ծածկագրով 0,02501հա՝ 12500 (տասներկու հազար հինգ հարյուր) ՀՀ դրամ և 05-083-0104-0089 ծածկագրով 0,2615հա՝ 130800  (մեկ հարյուր երեսուն հազար ութ հարյուր) ՀՀ դրամ :

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(2.06 Մբ)
(326.36 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ նախորդ նիստերով <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերությանը Վանևան բնակավայրում տրամադրվել էր հողատարածք՝ ֆոտովոլտային-արևային կայան կառուցելու համար։ <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊ ընկերությունը արևային կայանի միացման համար պետք է կառուցի ուղեգիծ, որոնք անցնում են համայնքային սեփականության հողատարծքներով, ուստի առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը՝ նախագծում ներկայացված ծածկագրերով և համապատասխան չափերով հողակտորները՝սահմանափակ օգտվելու իրավունքով (սերվիտուտ) տրամադրել  <<ԼՈՒԹ ՄԱՐ>> ՍՊԸ-ին, մեկնարկային գին սահմանելով, տարեկան բոլոր հողակտորների համար ընդհանուր՝ 150000 ՀՀ դրամ։

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 19 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner