Այսօր: Չորեքշաբթի, 20 Օգոստոսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 118
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 118
ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2026 ԹՎԱԿԱՆԻ ԲՆԱՊԱՀՊԱՆԱԿԱՆ ԾՐԱԳԻՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետի, 18-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ կետի, ՀՀ կառավարության 2023 թվականի օգոստոսի 24-ի N 1421-Ն որոշման, ՀՀ շրջակա միջավայրի նախարարի 2023 թվականի սեպտեմբերի 4-ի N 310-Ն հրամանի, «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի 1-ին հոդվածի դրույթներով, հիմք ընդունվելով, այն հանգամանքը, որ ծրագրի վերաբերյալ ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը և ՀՀ առողջապահության նախարարությունը որևէ դիտողություն և առարկություն չեն ներկայացնել ու հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է․

1․Հաստատել Վարդենիս համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը՝ համաձայն հավելվածի։

2․Սույն որոշում ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(197.54 Կբ)
(974.26 Կբ)
(1.99 Մբ)
(4.39 Մբ)
(1.63 Մբ)
(500.15 Կբ)
(16.29 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ Վարդենիս համայնքում 2026 թվականին բնապահպանական ծրագրով նախատեսվում է իրականացնել Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի աղբավայրի բարեկագման աշխատանքները՝ «Ընկերությունների կողմից վճարվող բնապահպանական հարկի նպատակային օգտագործման մասին» ՀՀ օրենքի դրույթներով։ 

Բնապահպանական ծրագրով նախատեսված է

.  ցանկապատել աղբավայրի տարածքը 580մ, որը շնորհիվ տարածքը ցանկապատված և վերահսկվող կլինի, կանխելով թափառող կենդանիների մուտքն ու թափոնների անկառավարելի տարածումը։

.  կատարել մուտքային ճանապահի (մոտ 100մ) բարեկագրման աշխատանքներ

Բնակիչների կողմից անընդմեջ ահազանգվել է աղբավայրից դեպի բնակելի հատվածներ աղբի տարածումը  թե՛ թափառող շների և թե՛ քամու  միջոցով և հիմնախնդիրը մշտապես մեր կողմից համարվել է առաջնահերթութուն, այդ իսկ պատճառով ՀՀ շրջակա միջավայրի նախարարություն և ՀՀ առողջապահության նախարարություն է ներկայացվել Վարդենիս համայնքի աղբավայրի բարեկարգման աշխատանքների վերաբերյալ ծրագիր, ինչը հավանության է արժանացել։

Համայնքի ղեկավարն առաջարկեց հաստատել Վարդենիս համայնքի 2026 թվականի բնապահպանական ծրագիրը համաձայն հավելվածի։

Հարցի վերաբերյալ այլ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner