Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 12-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին և 2-րդ դրույթներ և 13-րդ հոդվածի 10-րդ կետը Վարդենիս համայնքի ավագանին որոշում է. 1. Հավանություն տալ Վարդենիս համայնքի մասնակցությանը ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի կողմից իրականացվող փոքր ներդրումային ծրագրին։
2. Համաձայնություն տալ, դրամաշնորհային մրցույթին ներկայացվող երկու ծրագրային հայտ-առաջարկների հաստատման դեպքում, Վարդենիս համայնքի 2024թ. բյուջեից կատարելու ծրագրի ընդհանուր արժեքի 20%-ի չափով համապատասխան համաներդրում: |