Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ հիմք ընդունելով 2024 թվականի հուլիսի 18-ին Վարդենիս համայնքում կայացած աշխատաժողովի քննարկման արդյունքները, որի շրջանակում ավագանու անդամները, երիտասարդները, համայնքապետարանի ներկայացուցիչներն ու ՀԿ ոլորտի ներկայացուցիչները համաձայնության եկան՝ ՄԱԿ-ի զարգացման ծրագրի կողմից տրամադրված 4 արևային կայանների (ներառյալ 10 կՎ արևային ֆոտովոլտային վահանակներ և 5կՎ հզորությամբ կուտակիչ մարտկոց) կուտակված միջոցների ծախսային ուղղություն համարել Վարդենիս համայնքի արևային էլեկտրական կայանների հիմնումը, արևային վահանակներով լուսատուների տեղադրումը և էներգախնայողության արդյունավետության ֆոնդի ստեղծումը: Այսինքն առաջացած խնայողություները հնարավորություն կտան ձեռք բերել նոր արևային կայաններ, նոր լուսատուներ, կամ կուտակված միջոցների հաշվին կփոխարինվեն վնասված սարքերը։
Առաջարկեց հաստատել արևային վահանակների կուտակված միջոցների ծախսային ուղղությունները։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|