Այսօր: Կիրակի, 1 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 17
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 57
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 57
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1․Վարդենիս համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ․

<<հողի հարկի ապառքները ավելացնել 8199․0 հազար դրամով, գույքահարկի ապառքները 1905․2 հազար դրամով՝ միաժամանակ պակասեցնելով հողի վարձավճարների ապառքներից 3000․0 հազար դրամ և այլ ոչ հարկային եկամուտներց 7104․2 հազար դրամ>>՝ համաձայն հավելվածների։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(320.50 Կբ)
(321.50 Կբ)
(43.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ հողի հարկի ապառքների ճշգրտման արդյունքում անհրաժեշտ է կատարել փոփոխություն՝ հողի հարկի ապառքները ավելացնել ութ միլիոն մեկ հարյուր իննսունինը հազար դրամ, գույքահարկի ապառքները մեկ միլիոն ինը հարյուր հինգ հազար երկու հարյուր դրամով՝ միաժամանակ պակասեցնելով հողի վարձավճարների ապառքներից երեք միլիոն դրամ և այլ ոչ հարկային եկամուտներց յոթ միլիոն հարյուր չորս հազար երկու հարյուր դրամ՝ համաձայն հավելվածների։

Ավելի մանրամասն ներկայացրեց ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը.

Դավիթ Շահնազարյանը հարց ուղղեց, թե տասը տոկոս ավելացնելու դեպքում ըստ վարչական շրջաններին ինչպես է բաշխվում, որին ի պատասխան Աեյրան Գրիգորյանը նշեց, որ հիմնականում կավելացի Վարդենիս քաղաքի մասով: Համայնքի ղեկավարը հավելեց, որ փոփոխությունը վերաբերվում է միայն Վարդենիսին, մնացած բնակավայրերին փոփոխությունը չի վերաբերվում:

Դավիթ Շահնազարյանը առաջարկեց, որ կատարված փոփոխությունը, որը վերաբերվում է Վարդենիսին և բնակավայրերին արտացոլված լինի առանձին, որպեսզի բոլորը ունենան տեղեկատվություն:

Առաջարկությունն ընդունվեց:

Հարցի վերաբերյալ այլ առարկություններ և առաջարկություններ չեղան, քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner