Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է. 1․Վարդենիս համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել փոփոխություններ <<հողի հարկի ապառքները ավելացնել 8199․0 հազար դրամով, գույքահարկի ապառքները 1905․2 հազար դրամով՝ միաժամանակ պակասեցնելով հողի վարձավճարների ապառքներից 3000․0 հազար դրամ և այլ ոչ հարկային եկամուտներց 7104․2 հազար դրամ>>՝ համաձայն հավելվածների։
2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։ |