Այսօր: Կիրակի, 8 Սեպտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 98
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 98
<<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ՆԱԽԱՏԵՍՎՈՂ «ԲՈՒԺԱԿ ՄԱՆԿԱԲԱՐՁԱԿԱՆ ԿԵՏԻ» ԿԱՌՈՒՑՄԱՆ ԾՐԱԳՐԻՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին  ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և ԿԽՄԿ-ի, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի կողմից կնքված փոխըմբռնման հուշագիրը`  համայնքի ավագանին որոշում է

1.Տալ համաձայնություն <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նախատեսվող «Բուժակ մանկաբարձական կետի» կառուցման>> ծրագրի իրականացմանը:
 
2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱԲԳԱՐ ԱԲԳԱՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(267.62 Կբ)
(529.35 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը առաջարկելով տալ  համաձայնություն՝ հիմք ընդունելով եռակողմ փոխըմբռնման հուշագիրը. կնքված՝ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի , ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի և Վարդենիսի համայնքապետարանի միջև, <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում նախատեսվող «Բուժակ մանկաբարձական կետի» կառուցման>> ծրագրի իրականացման համար:

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

24 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner