Այսօր: Ուրբաթ, 6 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 99
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 78
«ԱՍՏՂԱՎԱՐԴ» ՀԿ-Ի ԵՎ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ՄԻՋԵՎ 08․04․2023 ԹՎԱԿԱՆԻՆ ԿՆՔՎԱԾ ԵՐԿՈՒ ՄԻԿՐՈԱՎՏՈԲՈՒՍԻ ՍՊԱՍԱՐԿՈՒՄՆ ԱՆՀԱՏՈՒՅՑ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ ՊԱՅՄԱՆԱԳՐԻ ԺԱՄԿԵՏԸ ԵՐԿԱՐԱՁԳԵԼՈՒ ԹՈՒՅԼՏՎՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի և 46-րդ հոդվածի 1-ին կետի դրույթներով, հիմք ընդունելով «Աստղավարդ» ՀԿ-ի նախագահի 14․05․2025 թվականի գրությունը և համայնքի ղեկավարի առաջարկությունը`համայնքի ավագանին որոշում է․ 

1.Թույլատրել համայնքի ղեկավարին երկարաձգելու՝ 08․04․2023 թվականին «Աստղավարդ» ՀԿ-ի և Վարդենիսի համայնքապետարանի միջև կնքված ու 01042025 թվականին ժամկետն ավարտված՝ երկու միկրոավտոբուսի սպասարկումն անհատույց իրականացնելու մասին պայմանագիրը՝ մինչև 30122025 թվականը։

2Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(312.99 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ «Աստղավարդ» ՀԿ-ին նվիրաբերված երկու միկրոավտոբուսների սպասարկումն անհատույց իրականացնելու համար 08․04․2023 թվականին կնքված պայմանագրի ժամկետն ավարտվել է 01․04․2025 թվականին, առաջարկում եմ տալ Ձեր համաձայնությունը պայմանագրի ժամկետը երկարաձգել մինչև 30․12․2025 թվականը։

Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 21 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Համայնքի ղեկավարը հայտարարեց 15 րոպե ընդմիջում: Ընդմիջումից հետո նիստերի դահլիճ չվերադարձավ և մնացած հարցերի քննարկմանը չմասնակցեց ավագանու անդամ Սևակ Սիմոնյանը:

 

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner