Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝նշելով, որ «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի համաձայն, համայնքի բնակչությանը հանդիպող յուրահատուկ սոցիալական մարտահրավերներին արձագանքելու, միաժամանակ խթանելով բնակիչների մասնակցությունը և ներգրավվածությունն այդ հարցերի նույնականացման և դրանց արձագանքման գործընթացում, ինչպես նաև համայնքի բնակչության սոցիալական պաշտպանության կազմակերպումը դիտարկելով որպես համայնքային մակարդակում սոցիալական ծառայությունների պլանավորման գործիք, որը միտված է լրացնելու պետական և հասարակական սեկտորներում սոցիալական ոլորտի ծառայությունների իրավասություններից դուրս մնացած հարցերի լուծմանը, որոնք սոցիալական խնդիրներ են առաջացնում բնակչության համար։ Նմանատիպ խնդիրների արդյունավետ լուծման համար կազմվել է տեղական սոցիալական ծրագիր, որը հիմնվում է սոցիալական վիճակի գնահատման, սոցիալական խնդիրների լուծման հարցում պետական կառավարման, տեղական ինքնակառավարման մարմինների, մասնավոր հատվածի և քաղաքացիական հասարակության գործողությունների համատեղման ու ներդաշնակեցման սկզբունքի վրա:
Ձեզ ներկայացված փաստաթղթում ամփոփված են համայնքային քննարկումների ընթացքում նույնականացված առավել նշանակալի խնդիրներն ու դրանց արձագանքման ծրագրերը:
Առաջարկեց հաստատել Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում սոցիալական ծառայություններ տրամադրելու վերաբերյալ տեղական (համայնքային) ծրագիրը, որը ներկայացված է Ձեզ ներկայացված նախագծին կից հավելվածում։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|