Այսօր: Շաբաթ, 19 Ապրիլի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 26
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 0
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 0
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐՉԱԿԱՆ ՍԱՀՄԱՆՆԵՐՈՒՄ ԸՆԴԳՐԿՎԱԾ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՐԴՅՈՒՆԱԲԵՐՈՒԹՅԱՆ, ԸՆԴԵՐՔՕԳՏԱԳՈՐԾՄԱՆ ԵՎ ԱՅԼ ԱՐՏԱԴՐԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՀՈՂԱՏԵՍՔԸ ԿԱՌՈՒՑԱՊԱՏՄԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՈՎ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԹՈՒՅԼԱՏՎՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ԵՎ ՏԱՐԵԿԱՆ ՎԱՐՁԱՎՃԱՐԻ ԴՐՈՒՅՔԱՉԱՓ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՀՀ <<Հարկային օրենսգրքի>> 229 հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման 2-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանի 18 հունիսի 2024 թվականի դիմումը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 15/04/2025 թվականի N 02//3235-2025 գրությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 10.04.2025 թվականի 1 եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.

1.Թույլատրել՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Սոթք բնակավայրի 05-080-0254-0022 կադաստրային ծածկագրով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական՝ N 07012025-05-0019/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման 0․90 հա հողամասը սահմանված կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին։

2. Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 17 տարի ժամկետով՝ մինչև 2042 թվականի հոկտեմբերի 18-ը՝ համաձայն 02 փետրվարի 2023 թվականին տրված 2012 թվականի հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման N ԼՎ -189 ակտի փոփոխության:

3.Վարձավճարի տարեկան գին սահմանել հետևյալ դրույքաչափով.

(64000+47000000 x 0,4%) x 0,9 = 226800 /երկու հարյուր քսանվեց հազար ութ հարյուր/ ՀՀ դրամ:

4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(72.65 Կբ)
(200.98 Կբ)
(104.52 Կբ)
(451.94 Կբ)
(775.41 Կբ)
(775.49 Կբ)
(415.87 Կբ)
(358.19 Կբ)
(262.03 Կբ)
(11.47 Մբ)
(1.67 Մբ)
(1.66 Մբ)
(3.04 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner