Այսօր: Հինգշաբթի, 2 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0266-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

17 ապրիլի 2024 թվականի N 0266-Ա

ԵՐԱՆՈՒՀԻ ՕՆԻԿԻ ՄԱՐՏԻՐՈՍՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ Վ. ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑ 14 ՀԱՍՑԵԻ 05-005-0179-0007 ԾԱԾԿԱԳՐՈՎ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածի 8-րդ կետով, Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 02.02.2002 թվականի N 88 որոշմամբ հաստատված կարգով, հիմք ընդունելով <<ԹԻՎ 28 ՇՄՇ>> ԲԲԸ -ի 11.03.2024թ. եզրակացությունը և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի դիմումը, որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեում գտնվող <<բաղնիք, կաթսայատուն>> գույքերի գործառնական նշանակությունը փոփոխել՝ որպես <<խանութ>>:

2. Հաշվի առնելով այն հանգամանքը, որ Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի Վ.Համբարձումյան փողոց 14 հասցեի 05-005-0179-0007 ծածկագրով 0,11582 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի կողմից 2020 թվականին 0,11582 հա հողամասում ինքնակամ կառուցված խանութ՝ 273,0 քմ (ներքին մակերես խանութ՝ 210,8քմ), աստիճանահարթակ՝ 3,9 քմ, 2002 թվականին կառուցված անավարտ շինություն՝ 38,8 քմ (ներքին մակերես անավարտ շինություն՝ 32,5քմ), 2013 թվականին կառուցված սան հանգույց՝ 4,8 քմ (ներքին մակերես սան հանգույց՝ 3,0 քմ), (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023EU8UUZ) շինությունները չեն խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Երանուհի Օնիկի Մարտիրոսյանի սեփականությունը:

3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

3.1 խանութ՝ 273,0 քմ x 20000 x 0,1209 = 660150 դրամ

3.2 աստիճանահարթակ՝ 3,9 քմ x 20000 x 0,1209 = 9450 դրամ

3.3 անավարտ շինություն՝ 38,8 քմ x 20000 x 0,1209 = 93850 դրամ

3.4 սան հանգույց՝ 4,8 x 20000 x 0,1209 = 11610 դրամ

3.5 դուռ պատուհան՝ 20 հատ x 10000 x 0,1209 = 24200 դրամ

3.6 ընդամենը 799260 (յոթ հարյուր ինսունինը հազար երկու հարյուր վաթսուն) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար՝-900155101208):

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(6.61 Մբ)
(250.92 Կբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 37

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner