Այսօր: Կիրակի, 22 Դեկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 5
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 78
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2023 թվականի N 78
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2023 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին.

Վարդենիս համայնքի 2023թ. համար հաստատված բյուջեում կատարել հետևյալ փոփոխությունները՝  
1.Հիմք ընդունելով Հայաստանի Տարածքային Զարգացման Հիմնադրամի և Վարդենիսի համայնքապերանի կողմից 2023թ-ի մայիսի 16-ին կնքված համաձայնագիրը, ըստ որի նախատեսվում է  33 453 852 ՀՀ դրամ  արժողությամբ  համատեղ ծրագիր  իրականցնել՝ վերանորոգելու Վարդենիս համայնքի Ակունք բնակավայրի մշակույթի տանը տեղակայված ըմբշամարտի դահլիճը: Համաձայն պայմանագրի նշված ծրագրի իրականացման համար համայնքի ներդրումը կազմում է  2 341 770 ՀՀ դրամ , խնդրվում է թույլատրել համայնքի ղեկավարին Վարդենիս համայնքի 2023թ.համար հաստատված բյուջեի պահուստային ֆոնդից 4639 / Այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածով կատարել վերոնշյալ 2 341 770  ՀՀ դրամի ներդրումը:

2.Նկատի ունենալով այն հանգամանքը ,որ ՀՀ կառավարությունը 2022թ օգոստոսի 11-ի նո 1313-Լորոշմամբ նախատեսել է Վարդենիս համայնքի հողօգտագործողներին աշնանացան ցորենի արտադրության խթանման համար որպես պետական աջակցություն տրամադրելու է 145842000 ՀՀ/դրամ, թույլատրել համայնքի ղեկավարին 2023թ-ի բյուջեի եկամտային մասը, այլ ոչ հարկային եկամտատեսակում, ավելացնել նշված գումարը, իսկ ծախսային մասում այն ավելացնել 04,02,01 գործառնական դասակարգման/գյուղատնտեսություն/ 4729 տնտեսագիտական հոդվածին:

 

 

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(1.44 Մբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Ելույթով հանդես եկավ համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը` ներկայացնելով օրակարգի երկրորդ հարցը և տվեց պարզաբանում հարցի շուրջ: Հարցի շուրջ առարկություններ և առաջարկություններ չեղան։ Հարցը դրվեց քվեարկության։ Քվեարկության արդյունքում 23 կողմ, 0 ձեռնպահ, 0 դեմ հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner