Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ առաջարկելով կատարել փոփոխություն և լրացում՝ Վարդենիս համայնքի ավագանու 2025թ․ հունվարի 24-ի նշված որոշման մեջ ։
ՀՈԱԿ-ների աշխատանքներն ավելի արդյունավետ կազմակերպելու նպատակով անհրաժեշտ է փոփոխություն և լրացում կատարել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ» և <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ների աշխատակազմի հաստիքացուցակներում։
ա. կետով «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի թիվ 2 ՄԵԴ» ՀՈԱԿ-ի աշխատակազմի հաստիքացուցակում առաջարկում եմ 19-րդ <<Ցերեկային պահակ>> տողից հետո ավելացնել 20-րդ տողում 1 հաստիքային միավոր <<դռնապահ>>-ի հաստիք՝ դրույքաչափը սահմանելով 109 հազար ՀՀ դրամ։
բ. կետով՝ <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Ծովակ բնակավայրի մանկապարտեզ>> ՀՈԱԿ –ի աշխատակազմի հաստիքացուցակում ՝18-րդ <<Պահակ>>տողից հետո ավելացնել 19-րդ և 20-րդ տող, մեկական հաստիքային միավորներով՝ <<դռնապահ>>-ի և <<հոգեբան>>-ի հաստիքներ՝ դրույքաչափերը սահմանելով 109 հազարական ՀՀ դրամ։
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
Քվեարկության արդյունքում 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|