Այսօր: Կիրակի, 6 Հոկտեմբերի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 2
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 138
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 138
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 2024 ԹՎԱԿԱՆԻ ՀՈՒԼԻՍԻ 18-Ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՄԱԳ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 92-Ա ՈՐՈՇՈՒՄՆ ՈՒԺԸ ԿՈՐՑՐԱԾ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1․Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2024 թվականի հուլիսի 18-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՇԱՏՎԱՆ ԲՆԱԿԱՎԱՅՐՈՒՄ ԿՐԹԱՀԱՄԱԼԻՐԻ ԿԱՌՈՒՑՄԱՆ ՇՄԱԳ ԵՎ ՓՈՐՁԱՔՆՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 92-Ա որոշումը։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.98 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ <<ԲԱԽՄԱՉԳԱԶԲՈՒԴՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-ի դիմումի հիման վրա 2024թ հունիսի 18-ին Շատվան բնակավայրում տեղի է ունեցել հանրային քննարկում  <<Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ>>։ Հանրային քննարկման արձանագրության հիման վրա 2024թ հուլիսի 18-ին N-92-Ա որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել  ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ-Ի և փորձաքննությանը>>, սակայն <<ԲԱԽՄԱՉԳԱԶԲՈՒԴՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ հրաժարվել է կատարել շինարարական աշխատանքները։

 Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է նոր մրցույթ, որում հաղթող է ճանաչվել <<ԼՈՒՔ>>ՍՊԸ-ն։

<<ԼՈՒՔ>> ՍՊԸ-ն դիմել է Վարդենիս համայնքին հանրային լսումների 1-ին փուլը կազմակերպելու համար։ Սույն թվականի հոկտեմբերի 2-ին նշանակված է հանրային լսում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ-Ի և փորձաքննության վերաբերյալ, ուստի առաջարկում եմ չեղարկել 2024 թվականի հուլիսի 18-ի N 92-Ա որոշումը։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner