Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ <<ԲԱԽՄԱՉԳԱԶԲՈՒԴՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ-ի դիմումի հիման վրա 2024թ հունիսի 18-ին Շատվան բնակավայրում տեղի է ունեցել հանրային քննարկում <<Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրի կրթահամալիրի կառուցման նախագծի և շրջակա միջավայրի վրա ազդեցության վերաբերյալ>>։ Հանրային քննարկման արձանագրության հիման վրա 2024թ հուլիսի 18-ին N-92-Ա որոշմամբ համայնքի ավագանին համաձայնություն է տվել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ-Ի և փորձաքննությանը>>, սակայն <<ԲԱԽՄԱՉԳԱԶԲՈՒԴՍԵՐՎԻՍ>> ՍՊԸ հրաժարվել է կատարել շինարարական աշխատանքները։
Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամը հայտարարել է նոր մրցույթ, որում հաղթող է ճանաչվել <<ԼՈՒՔ>>ՍՊԸ-ն։
<<ԼՈՒՔ>> ՍՊԸ-ն դիմել է Վարդենիս համայնքին հանրային լսումների 1-ին փուլը կազմակերպելու համար։ Սույն թվականի հոկտեմբերի 2-ին նշանակված է հանրային լսում ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի Շատվան բնակավայրում կրթահամալիրի կառուցման ՇՄԱԳ-Ի և փորձաքննության վերաբերյալ, ուստի առաջարկում եմ չեղարկել 2024 թվականի հուլիսի 18-ի N 92-Ա որոշումը։
Առարկություններ և առաջարկություններ չեղան:
23 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|