Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 93
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 93
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ ՏԱՐԵԿԱՆ ԲՅՈՒՋԵՆ ՔՆՆԱՐԿԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> 24 ՀՈՒՆՎԱՐԻ 2025 ԹՎԱԿԱՆԻ N 3-Ն ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետի, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածներիի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.

1․Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող բոլոր տեսակի հողերի օտարումների համար, լիցենզավորված կազմակերպության միջոցով հողերի գնահատման ծառայությունների ձեռքբերման անհրաժեշտությունից ելնելով՝ համայնքի ավագանու <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> 24 հունվարի 2025 թվականի N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունը․

1)<<Վարդենիս համայնքի վարչական բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 4000․0 հազ ՀՀ դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4241 տնտեսագիտական հոդվածին>>։

2)Վարդենիս համայնքի դպրոցների շրջանավարտներին վերջին զանգի արարողակարգի կապակցությամբ ավագանու կողմից հատկացված դրամաշնորհների վճարման նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին <<Վարդենիս համայնքի վարչական բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 4657 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 2000․0 հազ ՀՀ դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին>>։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակմանը հաջորդող օրվանից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(65.93 Կբ)
(68.86 Կբ)
(916.56 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարն առաջարկեց Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․

1)<<Վարդենիս համայնքի վարչական բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 4000․0 հազ ՀՀ դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4241 տնտեսագիտական հոդվածին>>։

2)Վարդենիս համայնքի դպրոցների շրջանավարտներին վերջին զանգի արարողակարգի կապակցությամբ ավագանու կողմից հատկացված դրամաշնորհների վճարման նպատակով, թույլատրել համայնքի ղեկավարին <<Վարդենիս համայնքի վարչական բյուջեի 1.6.1 գործառնական դասակարգման 4657 տնտեսագիտական դասակարգման հոդվածից պակասեցնել 2000․0 հազ ՀՀ դրամ՝ այն ավելացնելով նույն գործառնական դասակարգման 4639 /այլ ընթացիկ դրամաշնորհներ/ տնտեսագիտական հոդվածին>>։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner