Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 67-րդ հոդվածով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 1. Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող Ռոմանի փողոցի 2/7 հասցեի 05-005-0177-0064 ծածկագրով 0.00343 հա բնակավայրերի հասարակական կառուցապատման նշանակության հողատեսքի հողը օտարել աճուրդ վաճառքի միջոցով` հասարակական զուգարան կառուցելու նպատակով:
2. Մեկնարկային գինը սահմանել 1քմ-ի համար 1000(մեկ հազար) ՀՀդրամ: |