Ղեկավարվելով ՀՀ «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 42-րդ կետի և 43-րդ հոդվածի 1-ին մասի 2-րդ կետի պահանջներով, համայնքի ավագանին որոշում է․ 1․Հաստատել՝ Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողերի կառավարման 2023 թվականի (ամենամյա) ծրագիրը։ Ծրագրով կարգավորվելու են 2023 թվականի ընթացքում՝ հողերի նպատակային և ծրագրային կառավարման հետ կապված հարաբերությունները, ներառյալ՝ գույքագրման, հաշվառման, գնահատման, համայնքային սեփականության իրավունքի պետական գրանցման աշխատանքների կազմակերպման, հողերի պահպանվածության ապահովման ու կառավարման նկատմամբ վերահսկողության իրականացման հետ կապված հարաբերությունները, ինչպես նաև համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման ու բյուջետային քաղաքականության ուղղություններով սահմանված խնդիրները: 2․Ծրագիրը նպատակաուղղված է համայնքի սեփականություն հանդիսացող հողերի օգտագործման արդյունավետության բարձրացման և համայնքի հողային պաշարների կառավարման՝ տիրապետման, օգտագործման ու տնօրինման բնագավառում համայնքային միասնական քաղաքականության սահմանման, համայնքի սոցիալ-տնտեսական զարգացման և համայնքի 2022 - 2026թթ. հնգամյա զարգացման ծրագրով սահմանված խնդիրների լուծմանը ու հանդիսանում է համայնքի հնգամյա զարգացման ծրագրի բաղկացուցիչ մասը:
3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։ |