Այսօր: Երեքշաբթի, 1 Հուլիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 286
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 94
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 94
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ Վ․ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆ ՓՈՂՈՑԻ ՓՈՍԱՅԻՆ ՆՈՐՈԳՄԱՆ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԻ ՀԱՄԱՐ ԳՈՒՄԱՐ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի դրույթներով, հիմք ընդունվել «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի ու «ԱՐՇԻՆ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ի գրությունները և հաշվի առնելով  համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ Վարդենիս քաղաքի Վ․ Համբարձումյան փողոցը նախագծով նախատեսված վիճակի հասցնելու մասին՝ համայնքի ավագանին որոշում է․

1.Տալ համաձայնություն՝ «Վեոլիա Ջուր» ՓԲԸ-ի կողմից փոխարինված խողովակների հետևանքով՝ Վ. Համբարձումյան փողոցի խրամուղու վերականգնման աշխատանքները իրականացնել համայնքի բյուջեի միջոցներով:

2․Թույլատրել համայնքի ղեկավարին՝ Վարդենիս քաղաքի Վ Համբարձումյան փողոցի փոսալցման աշխատանքների իրականացման համար համայնքի բյուջեից 161 գործառնական դասակարգման 4251 տնտեսագիտական հոդվածից հատկացնել՝ 20․350․000 ՀՀ դրամ։

3․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ՍԵՅՐԱՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(359.81 Կբ)
(623.76 Կբ)
(13.97 Կբ)
(836.92 Կբ)
(176.00 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը նշեց, որ 2023 թվականի նպատակային սուբվենցիոն ծրագրերի շրջանակում նախատեսված է Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոցի ասֆալտապատման աշխատանքների իրականացումը։ 2023 թվականի օգոստոսի 1-ին, շինարարական աշխատանքների կազմակերպման նպատակով, «ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի հետ կնքվել է պայմանագիր և համաձայնագիր։

Սակայն, որոշ ժամանակ անց, «ՎԵՈԼԻԱ ՋՈՒՐ» ՓԲԸ-ի դիմումի հիման վրա, ասֆալտապատման աշխատանքները դադարեցվել են՝ Վ. Համբարձումյան փողոցում ջրագծերի կառուցման աշխատանքների իրականացման անհրաժեշտությամբ։ Այժմ, երբ նշված աշխատանքներն ավարտվել են, շինարարական կազմակերպությունը կարող է վերսկսել ասֆալտապատման գործընթացը։

«ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի մասնագետների կողմից իրականացված ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ 2022 թվականին կազմված նախագծով նախատեսված շինարարական շերտերը՝ առկա ծածկի ֆրեզավորում, փոսային նորոգում, հարթեցնող շերտի տեղադրում (50%) և 5 սմ մանրահատիկ ասֆալտբետոն, չեն կարող կիրառվել տվյալ պահի իրական պայմաններում։  

Մասնավորապես՝ ջրագծերի կառուցման հատվածներում գրունտը փափուկ է, իսկ մնացած հատվածներում՝ ֆրեզավորումից հետո հնարավոր չէ ապահովել փոսային նորոգման պատշաճ իրականացում։ Հաշվի առնելով վերոնշյալը՝ շինարարական կազմակերպությունն առաջարկել է վերանայել նախագծային լուծումները։

«ԿԱՊԱՎՈՐ» ՍՊԸ-ի գրությունը Վարդենիսի համայնքապետարանը փոխանցել է նախագծող «ԱՐՇԻՆ-ՔՈՆՍԹՐԱՔՇՆ» ՍՊԸ-ին, որը իրականացրել է անհրաժեշտ լրացուցիչ ուսումնասիրություններ և ներկայացրել մասնագիտական եզրակացություն։ Եզրակացության համաձայն՝ 2022 թվականին կազմված նախագիծը ներկա փուլում չի կարող իրագործվել, քանի որ այն չի համապատասխանում տարածքի ներկայիս տեխնիկական վիճակին։

Անհրաժեշտ է փոսային աշխատանքները վերացնելու նպատակով հայտարարել գնանշման հարցման մրցույթ՝ կատարելով վեր նշված աշխատանքները և թերությունները վերացնելուց հետո թույլ տալ «Կապավոր» ՍՊԸ-ին իրականացնել պայմանագրով նախատեսված ասֆալտապատման աշխատանքները։ Վ․ Համբարձումյան փողոցի շինարարական աշխատանքներն ավարտին հասցնելու համար առաջարկում եմ թույլ տալ 20․350․000/քսան միլիոն երեք հարյուր հիսուն հազար/ ՀՀ դրամի հատկացումը՝ համաձայն նախահաշվի։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

 18 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner