Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 29-րդ կետի, ՀՀ Կառավարության 29.12.2011թ.«ՀՀ համայնքների (բնակավայրերի) գլխավոր հատակագծերի և համակցված տարածական պլանավորման փաստաթղթերի մշակման, փորձաքննության, համաձայնեցման, հաստատման ու փոփոխման կարգը հաստատելու մասին» թիվ 1920-Ն որոշման պահանջները հիմք ընդունելով ՀՀ Գեղարքունիքի մարզպետարանի գլխավոր քարտողարի 16.11.2022թ. գրությունը, ՀՀ վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթեիր մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի N2-32 եզրակացությունը համայնքի ավագանին որոշում է.
1. Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի «Գեղարքունիք-4» միկրոռեգիոնալ (Վարդենիս համայնք՝ Ախպրաձոր, Ակունք, Գեղաքար, Լճավան, Լուսակունք, Խաչաղբյուր, Ծովակ, Կարճաղբյուր, Մաքենիս, Մեծ Մասրիկ, Նորակերտ, Վանեվան և Տորֆավան բնակավայրեր) մակարդակի համակցված տարածական պլանավորման փաստաթղթերը (կցվում է):
2. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվանից։ |