Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը և առաջարկեց՝ պայմանավորված իրականացվող ծրագրերի ֆինանսավորման անհրաժեշտությամբ Վարդենիս համայնքի ավագանու 24 հունվարի 2025 թվականի <<Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի 2025 թվականի տարեկան բյուջեն քննարկելու և հաստատելու մասին>> N 3-Ն որոշման հավելվածներում կատարել հետևյալ փոփոխությունները․
1.Ֆոնդային բյուջեի 4.2.4 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածում առկա 84 747․3 հազ.դրամ գումարից պակասեցնել 61 106.0 հազ. դրամ ավելացնելով 1.6.1 /ընդհանուր բնույթի ծառայություններ/ գործառնական դասակարգման 5121 տնտեսագիտական հոդվածին՝ 27000․0 հազ.դրամ, 6.3.1 / ջրամատակարարումներ/ գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածին՝ 26 150,0 հազ.դրամ, 6.4.1 /փողոցների լուսավորություն/ գործառնական դասակարգման 5112 տնտեսագիտական հոդվածին՝ 7 956․0 հազ.դրամ, իսկ 4.2.4 գործառնական դասակարգման 5113 տնտեսագիտական հոդվածում մնացած 23 641․3 հազ.դրամ գումարն էլ վերաձևակերպել 5112 տնտեսագիտական հոդվածով:
Ավելի մանրամասն ներկայացրեց աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի պետ Սեյրան Գրիգորյանը:
Հարցի վերաբերյալ առարկություններ և առաջարկություններ չեղան:
21 կողմ, 0 դեմ, 0 ձեռենպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:
|