Այսօր: Կիրակի, 5 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 3
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 148
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 148
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 13 ՓԵՏՐՎԱՐԻ 2024Թ.-Ի ՙՙՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 6-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԵՎ ԼՐԱՑՈՒՄ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է. 

1.Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ փետրվարի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝ 

1)«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի 11-րդ տողի բուժքույր <<0,5>> միավորը փոխարինել  <<1,0>>  միավորով և 19-րդ տողից հետո ավելացնել 0,5 միավոր լվացարար և 0,5 միավոր դռնապահ:

2) <<Վարդենիսի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում 12-րդ տողի բուժքույր <<0,75>> միավորը փոխարինել  <<1,0>>  միավորով

3) <<Վարդենիս քաղաքի  թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի 7-րդ տողի տնտեսվար <<0,75>> միավորը փոխարինել  <<1,0>>  միավորով

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(115.15 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավարը առաջարկեց Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ փետրվարի 6-ի <<ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՈՉ ԱՌԵՎՏՐԱՅԻՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ /ՀՈԱԿ-ՆԵՐ/` ԵՎ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 6-Ա որոշման մեջ կատարել փոփոխություն՝

«ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» ՀՈԱԿ-ի հաստիքացուցակի 11-րդ տողի բուժքույր <<0,5>> միավորը փոխարինել  <<1,0>>  միավորով և 19-րդ տողից հետո ավելացնել դռնապահ և լվացարար, հաստիքային միավոր սահմանելով 0,5- ական միավոր և հաստատել՝ համաձայն հավելվածի։

Երկրորդ կետով առաջարկում եմ <<Վարդենիսի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի հաստիքացուցակում կատարել փոփոխություն և  12-րդ տողի բուժքույր <<0,75>> միավորը փոխարինել  <<1,0>>  միավորով, իսկ երրորդ կետով <<Վարդենիս քաղաքի  թիվ 2 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի 7-րդ տողի տնտեսվար <<0,75>> միավորը առաջարկում եմ փոխարինել  <<1,0>>  միավորով և հաստատել՝ համաձայն հավելվածի, որը ներառված է Ձեզ տրամադրված նախագծերում։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 210
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner