Այսօր: Երկուշաբթի, 31 Մարտի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշումներ N 0255-Ա
 

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք
ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

20 մարտի 2025 թվականի N 0255-Ա

ԱՐԱ ԱԶԱՏԻ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 05-065-0073-0006 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ԳՈՒՅՔԻՆ ՀԱՍՑԵ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ԵՎ 0,19339 ՀԱ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՐԱԿԱՆԱՑՐԱԾ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, Հայաստանի Հանրապետության կառավարության 29.12.2005թ. N 2387-Ն որոշմամբ սահմանված կարգով և հիմք ընդունելով <<Թիվ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի կողմից 18.02.2025 թվականին տրված ինքնակամ շինությունների տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Արա Ազատի Մելքոնյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց, 3-րդ նրբանցքի 05-065-0073-006 կադաստրային ծածկագրով գույքին տրամադրել Մեծ Մասրիկ բնակավայր, 8-րդ փողոց, 3-րդ նրբանցք 5 հասցե:

2. Վարդենիս համայնքի, Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց, 3-րդ նրբանցք 5 հասցեի 05-065-0073-0006 կադաստրային ծածկագրով հողամասում 2007 թվականին ինքնակամ կառուցված նկուղ՝ 21,20 քմ (ներքին մակերես՝ 12,90 քմ), բնակելի տուն՝ 131,76 քմ (ներքին մակերես՝ 97,40 քմ), ձեղնահարկ՝ 58,86 քմ (ներքին մակերես՝ 47,70 քմ), բաց պատշգամբ 5,80 քմ, խորդանոց՝ 4,77 քմ (ներքին մակերես՝ 3,60 քմ), ավտոտնակ՝ 12,25 քմ (ներքին մակերես՝ 7,40 քմ), պարիսպ՝ 7,10 քմ, 2011 թվականին կառուցված բնակելի տուն՝ 6,95 քմ (ներքին մակերես՝ 6,60 քմ), աստիճանահարթակ՝ 13,0 քմ և հացատուն 14,37 քմ (ներքին մակերես՝ 12,30 քմ) մակերեսներով շինությունները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2023DVPPSZ) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես Արա Ազատի Մելքոնյանի սեփականություն:

3. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

3.1 Բնակելի տուն, նկուղ, ձեղնահարկ, աստիճանահարթակ, բաց պատշգամբ՝ 237,57 քմ x 10000 x 0.0631 = 149950 ՀՀ դրամ

3.2 Խորդանոց՝ 4,77 քմ x 6000 x 0.0631 = 1850 ՀՀ դրամ

3.3 Ավտոտնակ, հացատուն՝ 26,62 քմ x 6000 x 0.0631 = 10100 ՀՀ դրամ

3.4 Պարիսպ՝ 7,1 քմ x 6000 x 0.0631 = 2700 ՀՀ դրամ

4. Ընդամենը 164600 (մեկ հարյուր վաթսունչորս հազար վեց հարյուր) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):

5.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Կից փաստաթղթեր՝
(94.77 Կբ)
(327.74 Կբ)
(2.86 Մբ)
Կարգավիճակ՝
Կարգավիճակի հիմք՝
Փակ փաստաթուղթ՝Հրապարակման ենթակա է
Որոշման նախագիծը՝
Փաստաթուղթ՝

Դիտումների քանակ` 40

ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner