Այսօր: Երեքշաբթի, 3 Հունիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 129
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 88
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 88
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱԾ ՔԱՄՈՒ ՀԵՏԵՎԱՆՔՈՎ ՆՅՈՒԹԱԿԱՆ ՎՆԱՍ ԿՐԱԾ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ ԴՐԱՄԱԿԱՆ ՓՈԽՀԱՏՈՒՑՈՒՄ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 48-րդ հոդվածի, 24.10.2024 թվականի «Սոցիալական աջակցության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 20-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է.

1․Վադենիս համայնքում տեղի ունեցած քամու հետևանքով նյութական վնաս կրած բնակիչներին Վարդենիսի համայնքապետարանի բյուջեի պահուստային ֆոնդից ցուցաբերել դրամական փոխհատուցում՝ համաձայն հավելվածի։

2․Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՐՏՅՈՄ ՄԿՐՏՉՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(12.97 Կբ)
(13.50 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը՝ նշելով, որ սույն թվականի մայիսի 13-ին քամու ուժգնության հետևանքով նյութական վնասներ են կրել Վարդենիս համայնքի մի շարք բնակիչներ և կառույցներ։ Բնակիչները ահազանգել և այցելել են Վարդենիսի համայնքապետարան ներկայացրել իրենց նյութական վնասները։ Համայնքապետարանի համապատասխան բաժնի աշխատակիցները տեղերում ուսումնասիրություններ են կատարել և կազմել արձանագրությունները՝ վնասների վերաբերյալ։  

Կից ներկայացված է բնակիչների և կառույցների տվյալները և նյությական վնասների չափերը։

Առաջարկեց Վարդենիսի համայնքի բյուջեի պահուստային ֆոնդից ցուցաբերել դրամական փոխհատուցում քամու ուժգության հետևանքով նյութական վնասներ կրած բնակիչներին՝ համաձայն հավելվածի։

Առարկություններ և առաջարկություններ չեղան:

Քվեարկության արդյունքում 20 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner