Այսօր: Կիրակի, 16 Նոյեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 47
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



11 նոյեմբերի 2025 թ.

ՀԱԿՈԲ ԱՐՏԱՇԻ, ԶԱԲԵԼԱ ԳԵՎՈՐԳԻ, ԱՐՏՅՈՄ ՀԱԿՈԲԻ, ԱՐԵԳ ՀԱԿՈԲԻ ԵՎ ՍՈՖԻՆԵ ՀԱԿՈԲԻ ԽԼՈՅԱՆՆԵՐԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՄԵԾ ՄԱՍՐԻԿ ԲՆԱԿԱՎԱՅՐԻ 8-ՐԴ ՓՈՂՈՑ 7-ՐԴ ՆՐԲԱՆՑՔ ԹԻՎ 6 ՀԱՍՑԵԻ 05-065-0081-0019 ԿԱԴԱՍՏՐԱՅԻՆ ԾԱԾԿԱԳՐՈՎ ՀՈՂԱՄԱՍՈՒՄ ԻՆՔՆԱԿԱՄ ԿԱՌՈՒՑՎԱԾ ԿԱՌՈՒՅՑՆԵՐԸ ՕՐԻՆԱԿԱՆ ՃԱՆԱՉԵԼՈՒ ՄԱՍԻ

Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006 թվականի մայիսի 18-ի N 912-Ն որոշման դրույթներով, հիմք ընդունելով <<Թիվ 28 ՇՄՇ>> ԲԲԸ-ի 30.09.2025 թվականին տրված շինության տեխնիկական վիճակի վերաբերյալ եզրակացությունը և Հակոբ Արտաշի Խլոյանի դիմումը՝ որոշում եմ.

1. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի 8-րդ փողոց, 7-րդ նրբանցք 6 հասցեի 05-065-0081-0019 կադաստրային ծածկագրով հողամասում 2017 թվականին ինքնակամ կառուցված բնակելի տուն՝ 138,60 քմ (ներքին մակերես՝ 107,50 քմ), հարթակ՝ 7,10 քմ, պարիսպ՝ 11,50 քմ մակերեսներով շինությունները (չափագրման տվյալների մուտքագրման ծածկագիր՝ 2022HCGELY) չեն խախտում այլ անձանց իրավունքները և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չեն սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, կառուցված չեն քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չեն առաջացնում սերվիտուտ պահանջելու իրավունք՝ ճանաչել օրինական, որպես՝ Հակոբ Արտաշի, Զաբելա Գեվորգի, Արտյոմ Հակոբի, Արեգ Հակոբի և Սոֆինե Հակոբի Խլոյանների սեփականություն:

2. Օրինականացումը իրականացնել հետևյալ սահմանված գներով.

2.1 բնակելի տուն՝ 138,60 քմ x 10000 x 0.0631 = 87460 ՀՀ դրամ

2.2 հարթակ՝ 7,10 քմ x 10000 x 0.0631 = 4500 ՀՀ դրամ

2.3 պարիսպ՝ 11,50 քմ x 6000 x 0.0631 = 4360 ՀՀ դրամ

3. Ընդամենը 96320 (ինսունվեց հազար երեք հարյուր քսան) ՀՀ դրամ, որը պետք է 60-օրյա ժամկետում մուծվի տեղական բյուջե (ինքնակամ շինության օրինականացման հաշվեհամար-900155101208):

4.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Գուրգեն Մնացականյան  
Կից փաստաթղթեր՝
(2.34 Մբ)
(297.98 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner