Այսօր: Չորեքշաբթի, 5 Փետրվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 71
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 187
 
Դիտել Ավագանու որոշումները

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2024 թվականի N 187
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԱՍՆԱԿՑԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ ՍԿՍԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Տեղական ինքնակառավարման մասին» օրենքի 8-րդ հոդվածի 1-ին մասի 14-րդ կետը, 11-րդ հոդվածը, 13-րդ հոդվածի 10-րդ մասը, հաշվի առնելով համայնքի ղեկավարի առաջարկությունը, Վարդենիս համայնքի ավագանին որոշում է՝

1.Վարդենիս համայնքում սկսել 2025թ-ի մասնակցային բյուջետավորման գործընթաց։

2.Վարդենիս համայնքի 2025թ-ին բյուջեում հատկացնել 20 000 000 /քսան միլիոն/ ՀՀ դրամ գումար՝ 2025թ-ի ընթացքում մասնակցային բյուջետավորման գործընթաց իրականացնելու նպատակով։       

3.Յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար սահմանել առավելագույն սահմանաչափ՝ 1 000 000 /մեկ միլիոն/ ՀՀ դրամ:

4. Սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի:

5. Սահմանել, որ քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած:

6. Մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել 5 000 000 /հինգ միլիոն/ ՀՀ դրամ ոլորտը(ները) (կամ տարածքը)՝ որպես առաջնահերթություն։ 

7. Համայնքի ղեկավարին՝

1) սույն որոշման 1-ին կետում սահմանված գործընթացը՝ որպես ծրագրային բաղադրիչ, ներառել համայնքի 2025թ-ի ՄԺԾԾ-ում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։         
2) hամայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկը(ները) ներկայացնել ավագանուն:
3) իրականացնել վերահսկողություն մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։        
8. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում որոշման ընդունմանը հաջորդող օրվանից:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(17.84 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Հարցը ներկայացրեց համայնքի ղեկավարը նշելով, որ համայնքում 2025 թվականի մասնակցային բյուջետավորման գործընթացն իրականացնելու նպատակով առաջարկում եմ Վարդենիս համայնքի 2025թ-ի բյուջեում հատկացնել  գումար։

Երրորդ կետով՝ յուրաքանչյուր առաջարկ-նախագծի իրականացման համար նախատեսել ենք  գումար, որը ևս արտացոլված է բյուջեում:

Անհրաժեշտ է սահմանել մասնակցային բյուջետավորման առաջարկների նախնական գնահատման աղյուսակի ձևաթուղթը՝ համաձայն հավելվածի, քվեարկությանը մասնակցելու իրավունք ունեցողների առնվազն մեկ տոկոսի կողմ ձայների դեպքում առաջարկ-նախագիծը համարվում է հաղթած և մասնակցային բյուջետավորման գործընթացի իրականացման համար սահմանել ոլորտը կամ տարածքը՝ որպես առաջնահերթություն։

Որպես ծրագրային բաղադրիչ, ներառվել է համայնքի 2025թ-ի միջնաժամկետ ծախսերի ծրագրերում, տարեկան աշխատանքային պլանում և բյուջեում։  

Համայնքի բնակիչների կողմից քվեարկության արդյունքում ընտրված առաջարկները կներկայացվի Ձեր քննարկմանը և սահմանված կարգով, հանձնաժողովի միջոցով կիրականացվի վերահսկողություն՝ մասնակցային բյուջետավորման գործընթացի նկատմամբ։

Ելույթով հանդես եկավ ավագանու անդամ Դավիթ Շահնազարյանը՝ առաջարկելով ըստ տրամադրվող միջոցների նշել հատկացված գումարները ամբողջովին՝ լրացնել թվերով:

Քվեարկության արդյունքում 22 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց:

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner