Այսօր: Չորեքշաբթի, 15 Հունվարի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 68
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 00000
 

Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՆԱԽԱԳԻԾ
Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
Ո Ր Ո Շ ՈՒ Մ

2025 թվականի N 00000
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ 27 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ 2024 ԹՎԱԿԱՆԻ <<2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 183-Ա ՈՐՈՇՄԱՆ ՄԵՋ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 33-րդ և 34-րդ հոդվածով,  <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի  18 -րդ հոդվածի 28-րդ  կետով, 35-րդ հոդվածի 1-ին մասի 7-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը՝ համայնքի ավագանին որոշում է

1.Վարդենիս համայնքի ավագանու 2024թ․ դեկտեմբերի 27-ի ՙՙ2025 ԹՎԱԿԱՆԻՆ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՆՊԱՏԱԿԱՅԻՆ ՍՈՒԲՎԵՆՑԻՈՆ ԾՐԱԳՐԵՐՆ ԻՐԱԿԱՆԱՑՆԵԼՈՒ ՀԱՄԱՁԱՅՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ,, N 183-Ա  որոշման բովանդակության մեջ կատարել փոոփոխություն՝ վերաձևակերպել հետևյալ բովանդակությամբ՝

  1. Վարդենիս համայնքի Վարդենիս քաղաքի՝ Լ.Ազգալդյան, Երիտասարդության, Հ.Անդրեասյան, Ակունք բնակավայրի Ս․Ավետիսյան և գերեզմանոց տանող ճանապարհի ասֆալտապատում, Շատջրեք բնակավայրի 3-րդ և 7-րդ փողոցների ասֆալտապատում, Մեծ Մասրիկ բնակավայրի 4-րդ փողոցի ասֆալտապատում, Լուսակունք բնակավայրի 1-ին և գերեզմանոց տանող փողոցների ասֆալտապատում, Վանեվան բնակավայրի Գարագաշի փողոցի ասֆալտապատում, Ծովակ բնակավայրի 2-րդ և 5-րդ փողոցների ասֆալտապատում, Վարդենիս քաղաքի Երիտասարդության 2, 3, 6, 11 և 12, Լեռնագործների 1/1 և 1/2, Վ․Համբարձումյան 17 և 19, Արզոյան 2 բազմաբնակարան բնակելի շենքերի բակերի ասֆալտապատում։
  2. Վարդենիս քաղաքի 10 բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգում
  3. Վարդենիս համայնքի Գեղամասար և Նորաբակ բնակավայրերի ՕԿՋ-ների, ախպրակապերի և կապտաժների կառուցում, Ակունք, Լուսակունք և Ծովակ բնակավայրերի խմելու ջրի ներքին և արտաքին ցանցերի կառուցում, Ազատ բնակավայրի ՕԿՋ-ի և արտաքին ցանցի կառուցում, Փամբակ բնակավայրի կապտաժի և արտաքին ցանցի կառուցում, Լճավան բնակավայրի խմելու ջրի ջրագծի արտաքին ցանցի կառուցում։
  4. Վարդենիս համայնքի Գեղամաբակ բնակավայրի խորքային հորի կառուցում, Ակունք բնակավայրի ոռոգման համակարգի կառուցում, Կախակն բնակավայրի ոռոգման ներքին ցանցի կառուցում,  Ախպրաձոր բնակավայրի ոռոգման արտաքին ցանցի կառուցում, Ծովակ բնակավայրի ոռոգման ներքին ցանցի և սելաֆատարի կառուցում։
  5. Վարդենիս համայնքի Կութ, Ջաղացաձոր, Շատջրեք բնակավայրերի գերեզմանոցների ցանկապատում, Ծովակ բնակավայրի գերեզմանոցի աստիճանների կառուցում, Արցախյան պատերազմի զոհերի հիշատակի հուշահամալիրի կառուցում, Վարդենիս քաղաքի Լ․ Ազգալդյան, Երիտասարդության և Վ․Մանուկյան խաչմերուկի պուրակի կառուցում, Վարդենիսի Գ.Կարապետյանի անվան զբոսայգու բարեկարգում, Վարդենիսի Սբ. Վարդան ավանդական սրբատեղիի տարածքի բարեկարգում։
  6. Վարդենիս համայնքի Մեծ Մասրիկ բնակավայրի Մշակույթի տան կառուցում։
  7. Վարդենիս համայնքի  Վարդենիս քաղաքի թիվ 1, թիվ 2 և Ակունք  բնակավայրի մանկապարտեզների կապիտալ նորոգում։

ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ                       
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
(15.10 Կբ)
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 211
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner