Այսօր: Չորեքշաբթի, 17 Սեպտեմբերի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 80
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Համայնքի ղեկավարի որոշման նախագիծ
 

ՆԱԽԱԳԻԾ



16 սեպտեմբերի 2025 թ.

ԳՆՈՒՄՆԵՐԻ ԳՈՐԾԸՆԹԱՑԻՆ ՄԱՍՆԱԿՑԵԼՈՒ ԻՐԱՎՈՒՆՔ ՉՈՒՆԵՑՈՂ ՄԱՍՆԱԿԻՑՆԵՐԻ ՑՈՒՑԱԿՈՒՄ ՆԵՐԱՌԵԼՈՒ ՄԱՍԻՆ

2024թվականի մայիսի 20-ին Վարդենիսի համայնքապետարանի կարիքների համար` սուբվենցիոն ծրագրերով նախատեսված Վարդենիս քաղաքի 10 հատ բազմաբնակարան շենքերի տանիքների հիմնանորոգման աշխատանքների ձեռքբերման նպատակով հայտարարվել էր  ՀՀԳՄՎՀ-ԳՀԱՇՁԲ-24/20 ծածկագրով գնանշման հարցման հրավեր։ 

Վարդենիսի համայնքապետարանի և «Ավետիս-Խեցի» ՍՊԸ-ի միջև 21.06.2024 թ․ կնքված ՀՀԳՄՎՀ-ԳՀԱՇՁԲ-24/20-1 ծածկագրով շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագրի (այսուհետ` Պայմանագիր1.2 կետի համաձայն՝ Պայմանագրով նախատեսված աշխատանքները կապալառուն կատարում է քաղաքաշինական, նորմատիվատեխնիկական և հաստատված նախագծանախահաշվային փաստաթղթերին, ինչպես նաև պայմանագրի անբաժանելի մասը կազմող աշխատանքի ծավալաթերթ-նախահաշվին համապատասխան։

Ընկերությունը խախտելով պայմանագրով սահմանված պարտավորությունները, չի իրականացրել Պայմանագրի անբաժանելի մասը կազմող N 1 հավելվածով սահմանված Նախագծա-նախահաշվային փաստաթղթերով և ծավալաթերթով պահանջված նշված աշխատանքները, որոնց կատարման ժամկետներ էր սահմանված սույն թվականի հունիսի 15-ը ներառյալ։

Պայմանագրի 3․1․4 կետի համաձայն՝ Պատվիրատուն իրավունք ունի Միակողմանի լուծել պայմանագիրը, եթե Կատարողն էականորեն խախտել է պայմանագիրը։ Կատարողի կողմից պայմանագիրը խախտելն էական է համարվում, եթե՝

ա) ենթակետի պահանջով՝ Կապալառուն ժամանակին չի սկսում աշխատանքի կատարումը կամ աշխատանքը կատարում է այնքան դանդաղ, որ դրա ժամանակին ավարտը դառնում է ակնհայտ անհնար։

Վարդենիսի համայնքապետարանը, ղեկավարվելով գնումների մասին ՀՀ օրենսդրությամբ, ինչպես նաև Պայմանագրերի 3․1․4 կետի ա) ենթակետի պահանջով՝ միակողմանի/ամբողջությամբ/ լուծում է 21.06.2024 թ․ կնքված ՀՀԳՄՎՀ-ԳՀԱՇՁԲ-24/20-1 ծածկագրով շինարարական աշխատանքների ձեռքբերման պայմանագիրը։

 21.06.2024 թ․ կնքված ՀՀԳՄՎՀ-ԳՀԱՇՁԲ-24/20-1 ծածկագրով պայմանագիրը միակողմանի /ամբողջությամբ/ լուծման վերաբերյալ ծանուցումը հրապարակվել է տեղեկագրում սույն թվականի սեպտեմբերի 08-ին և Պայմանագիրը սեպտեմբերի 9-ի դրությամբ համարվում ենլուծված:

Ղեկավարվելով «Գնումների մասին» ՀՀ օրենքի 6-րդ հոդվածի 1-ին մասի 6-րդ կետի ա) ենթակետով և նույն հոդվածի 2-րդ մասով որոշում եմ․

 

  1. «Ավետիս-Խեցի» ՍՊԸ-ին (ՀՎՀՀ՝ 04215828, Հասցե՝ ՀՀ Արարատի մարզ, Գ․ Բերքանուշ, Էլփոստ avetisxeci@mail.ru) ներառել գնումների գործընթացին մասնակցելու իրավունք չունեցող մասնակիցների ցուցակում։
  2. Սույն որոշման օրինակն ուղարկել Մասնակցին և ՀՀ ֆինանսների նախարարություն:
  3. Որոշումը կարող է բողոքարկվել Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարան՝ այն ծանուցվելու օրվանից երեսուն օրվա ընթացքում։

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող(ներ) Կամո Զարոյան   Արտյոմ Մկրտչյան  
Կից փաստաթղթեր՝
(16.42 Կբ)
Փաստաթուղթ՝



ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 212
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner