Ղեկավարվելով ՀՀ <<Հարկային օրենսգրքի>> 229-րդ հոդվածի դրույթներով, ՀՀ կառավարության 2010 թվականի հունվարի 14-ի N 16-Ն որոշման 2-րդ գլխի պահանջներով, հիմք ընդունելով <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ի ներկայացուցիչ Արայիկ Հակոբյանի 18 հունիսի 2024 թվականի դիմումը, ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի գլխավոր քարտուղարի 15/04/2025 թվականի N 02//3235-2025 գրությունը և ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության 10.04.2025 թվականի 1 եզրակացությունը՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Թույլատրել՝ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում ընդգրկված Սոթք բնակավայրի 05-080-0254-0022 կադաստրային ծածկագրով Հայաստանի Հանրապետության սեփականություն հանդիսացող /սեփականության իրավունքի վկայական՝ N 07012025-05-0019/ արդյունաբերության, ընդերքօգտագործման և այլ արտադրական նշանակության, ընդերքի օգտագործման 0․90 հա հողամասը սահմանված կարգով կառուցապատման իրավունքով տրամադրել <<ԳՊՄ ԳՈԼԴ>> ՍՊԸ-ին։
2. Հողամասը կառուցապատման իրավունքով տրամադրել 17 տարի ժամկետով՝ մինչև 2042 թվականի հոկտեմբերի 18-ը՝ համաձայն 02 փետրվարի 2023 թվականին տրված 2012 թվականի հոկտեմբերի 20-ի լեռնահատկացման N ԼՎ -189 ակտի փոփոխության:
3.Վարձավճարի գին սահմանել տարեկան 226000 (երկու հարյուր քսանվեց հազար) ՀՀ դրամ:
4․ Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։