Ղեկավարվելով «Տեղական ինքնակառավարման մասին» ՀՀ օրենքի 35-րդ հոդվածի 1-ին մասի 11-րդ և 24-րդ կետերի դրույթներով, հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի 2020 թվականի մարտի 26-ի «Համայնքային ոչ առևտրային կազմակերպությունների տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու մրցույթի նախապատրաստման, անցկացման և արդյունքների ամփոփման կարգը հաստատելու մասին» թիվ 02-Ն հրամանով հաստատված կարգի 7-րդ կետի պահանջները, որոշում եմ.
1. Հաստատել «ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի «Բանավան» մանկապարտեզ» համայնքային ոչ առևտրային կազմակերպության տնօրենի թափուր պաշտոն զբաղեցնելու համար 2025 թվականի հունվարի 10-ին նշանակված մրցույթն անցկացնող հանձնաժողովի հետևյալ անհատական կազմը՝
1) Ալիկ Ռաֆիկի Եղիազարյան – Վարդենիս համայնքի ղեկավարի օգնական։
2) Աշոտ Հակոբի Խաչատրյան – Վարդենիս համայնքի ավագանու անդամ։
3) Գևորգ Ռաֆիկի Գևորգյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ - ԿՄՍ վարչության գլխավոր մասնագետ։
4) Գագիկ Վիլենի Խանդանյան – ՀՀ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմ- ՏԿ և ՏԻ հարցերի վարչության գլխավոր մասնագետ։
5) Բելլա Աղաբեկի Սարգսյան– Գիտական հաստատությունների ներկայացուցիչ - <<ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի քաղաքային մանկական գրադարան>> հիմնարկի տնօրեն։
2․Հանձնաժողովի նիստերի քարտուղար նշանակել համայնքապետարանի աշխատակազմի ֆինանսատնտեսագիտական, եկամուտների հաշվառման և հավաքագրման բաժնի առաջատար մասնագետ Լուսինե Մուրադյանին:
3. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից։