Այսօր: Ուրբաթ, 9 Մայիսի 2025թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 65
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 23 - Մայիս 12
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 21 - Մայիս 21
Հայտարարություն
2025,Ապրիլ 18 - Մայիս 20
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2025,Ապրիլ 2 - Մայիս 22
Հայտարարություն
2024,Դեկտեմբեր 16 - 2025,Դեկտեմբեր 16
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
08.05.25 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ սույն թվականի մայիսի 9-ին, ժամը 11:00-ին Վարդենիսի համայնքապետարանի բակից դեպի Վարդենիսի կենտրոնական հրապարակում գտնվող Երկրորդ աշխարհամարտում զոհվածների հուշարձան կիրականացվի քայլերթ և ծաղկեդրման արարողություն, այնուհետև ժամը 12:00-ին Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակի 80-ամյակի կապակցությամբ Ծովակ բնակավայրում կկատարվի պատերազմների ժամանակ հերոսաբար զոհված հայորդիների հիշատակին նվիրված հուշարձան-խաչքարի բացման և օրհնության արարողություն։
Հարգելի՛ բնակիչներ, սիրով սպասում ենք ձեզ՝ միասին հարգանքի տուրք մատուցելու մեր հերոսների անմար հիշատակին։
Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
06.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԿԱԶՄԸ ՈՒՆԴՈՒՆԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԴՅՈՒՑԱԶՆԱԳՐՔԻ ԿՐԿՆԱԿԻ ՌԵԿՈՐԴԱԿԻՐ ՄԱՐԳԱՐԻՏԱ ՄԻՆԱՍՅԱՆԻՆ
Մայիսի 5-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը և համայնքապետարանի ղեկավար կազմը ջերմորեն ընդունեցին վարդենիսցի տաղանդավոր պարմանուհի, Հայաստանի Դյուցազնագրքի կրկնակի ռեկորդակիր Մարգարիտա Մինասյանին։Մարգարիտան նկատելով իր ունակությունը՝ դիմել է Հայաստանի «Դյուցազնագիրք» դյուցազունների ասոցիացիա հասարակական կազմակերպությանը և գրանցել իր առաջին ռեկորդը՝ արտասանելով հայ բանաստեղծների ստեղծագործությունները վերջից դեպի սկիզբ, այնուհետև առավել հմտանալով՝ սկսել է ռուսերեն, անգլերեն և միջին հայերենով հակառակ կարդալ ու խոսել և գրանցել է ևս մեկ ռեկորդ։Համայնքի ղեկավարը սիրով շնորհավորեց Մինասյան Մարգարիտային, մաղթեց նորանոր նվաճումներ, հանձնեց պատվոգիր՝ տեքստը վերջից դեպի սկիզբ արտաբերելու ... Մանրամասն
05.05.25 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ «Սեւան» երիտասարդական ակումբ» ՀԿ- ին ս.թ․ ապրիլի 15-ից մեկնարկել է ՍևանաՑԱՆՑ ծրագիրը, որի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը:ՍևանաՑԱՆՑ ծրագրի մասինԾրագրի նպատակն է ՀՀ Գեղարքունիքի մարզի համայնքներում երիտասարդների շրջանում տարածել ոչ նյութական մշակութային ժառանգության պահպանության գաղափարը՝ նպաստելով մշակութային և բնապահպանական կրթության խթանմանը, երիտասարդության շրջանում դրա տարածմանն ու շարունակականության ապահովմանը: Ծրագրի շրջանակում նախատեսվում է կազմակերպել եռօրյա ՍևանաՑԱՆՑ մշակութային երիտասարդական ... Մանրամասն
05.05.25 ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱՆՔԸ ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՆԱԴՐՄԱՆ 33 ԱՄՅԱԿԻ ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Հարգելի՛ Ռազմական ոստիկաններ, շնորհավորում եմ Ռազմական ոստիկանության համակարգի հիմնադրման 33 ամյակի կապակցությամբ։
Դո՛ւք, ծառայելով Հայաստանի Հանրապետությանը, կատարում եք ձեր կարևոր առաքելությունը՝ բարձր որակով ու պատասխանատվությամբ՝ զինված ուժերում բարձրացնելով իրավագիտակցության մակարդակը և ամրապնդելով կարգապահությունը։
Հազար խոնարհում հավերժացած հերոսների հիշատակի ու նրանց հարազատների առաջ։
Համբերություն և առողջություն վետերաններին, անփորձանք ծառայություն Ռազմական ոստիկանության անձնակազմին։
Շնորհավո՛ր տոնդ, ՌԱԶՄԱԿԱՆ ՈՍՏԻԿԱՆ։
Հարգանքով՝ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյան
03.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ

Վարդենիս համայնքում մեկնարկած Համապետական շաբաթօրյակի աշխատանքներին մասնակցեցին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, համայնքային ենթակայության հիմնարկները, կրթական, առողջապահական, կառույցները, բնակավայրերի վարչական կազմերը, համայնքային նշանակության կազմակերպությունները, ուժային կառույցները, հասարակական կազմակերպությունները, տնտեսվարողները, մասնավոր կառույցները, քաղաքացիները և այլն:
Վարդենիս քաղաքում և 34 բնակավայրերում,համայնքային և միջհամայնքային ճանապարհների եզրերին և հանրային օգտագործման տարածքներում իրականացվեցին մաքրման, բարեկարգման աշխատանքներ:
♻️Մեր համայնքը մեր հայելին է։
💚Մաքուր Հայաստանը սկսվում է քո բակից։
#Համապետականշաբաթօրյակ

03.05.25 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՄԵԿՄԱՐԿԵԼ ԵՆ ՀԱՄԱՊԵՏԱԿԱՆ ՇԱԲԱԹՕՐՅԱԿԻ ԱՇԽԱՏԱՆՔՆԵՐԸ


☘️Մայիսի 3-ին Վարդենիս համայնքի ողջ տարածքում մեկնարկել է համապետական շաբաթօրյակը:
Աշխատանքներին ընդգրկվել են Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմը, ՀՈԱԿ-ները, քաղաքացիները, հիմնարկ ձեռնարկությունները, կազմակերպությունները, ուսումնական հաստատությունները, հասարակական կազմակերպությունները, բուժհաստատությունները և այլն։
Համայնքապետարանը տրամադրել է ինքնաթափ, բեռնատար ավտոմեքենաներ՝ կուտակված աղբը տեղափոխելու համար: Առողջ շրջակա միջավայր և մաքուր համայնք ունենալու համար պատասխանատու են բոլորը։
Մեր համայնքի մաքրությանը լինե՛նք հետևողական:
☘️Մաքուր Հայաստանը սկսվում է քո բակից։
✅️Միացի՛ր, մաքրե՛նք, հոգ տանե՛նք։ #Համապետականշաբաթօրյակ

1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
Ավագանու նիստ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆՈՒ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2025 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2011
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner