|
31.10.25
ՍՈՒՅՆ ԹՎԱԿԱՆԻ ՀՈԿՏԵՄԲԵՐԻԻ 29-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐԻ ԱՌԱՋԻՆ ՏԵՂԱԿԱԼ ԿԱՐԵՆ ՄԿՐՏՉՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ «ԲԾԻԳ» ՊՀ-Ի «ՍևԱՆԱ ԼՃԻ ԱՎԱԶԱՆՈՒՄ ՀՈՂԱՅԻՆ ՌԵՍՈՒՐՍՆԵՐԻ և ԱՐԺԵՔԱՎՈՐ ԷԿՈՀԱՄԱԿԱՐԳԵՐԻ ՊԱՀՊԱՆՈՒՄ և ԿԱՅՈՒՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ՝ ՈՒՂՂՎԱԾ ԲԱԶՄԱԿԻ ՕԳՈՒՏՆԵՐԻ» ԴՐԱՄԱՇՆՈՐՀԱՅԻՆ ԾՐԱԳՐԻ ՂԵԿԱՎԱՐՆԵՐԻՆ
|
|
Սույն թվականի հոկտեմբերիի 29-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանն ընդունեց «ԲԾԻԳ» ՊՀ-ի «Սևանա լճի ավազանում հողային ռեսուրսների և արժեքավոր էկոհամակարգերի պահպանում և կայուն կառավարում՝ ուղղված բազմակի օգուտների» դրամաշնորհային ծրագրի ղեկավար Մերի Մարտիոսյանին, բաղադրիչ 2-ի ղեկավար Նաիրե Միրաքյանին, մարզային համակարգող Վարդուհի Մնացականյանին, դրամաշնորհների տրամադրման մասնագետ Արտյոմ Ծերունյանին, ինչպես և Հարավային Կովկասում էկոլոգիական միջանցքների ստեղծման աջակցության էկոմիջանցքների ծրագրի համակարգող Արմեն Շահբազյանին։Ծրագրի շրջանակներում այց է կատարվել Վարդենիս համայնքի Դարանակ, Փամբակ և Արեգունի բնակավայրեր։Ծրագրի շրջանակներում շահառու բնակավայրերի ...
Մանրամասն |
|
|
30.10.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 29-ԻՆ ԵՐԵՎԱՆԻ <<ՋՈՒՆԻՈՐ ՍՊՈՐՏ>> ՄԱՐԶԱԴԱՇՏՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀԱՅԱՍՏԱՆԻ ԳԱՎԱԹԻ ԵԶՐԱՓԱԿԻՉ ԽԱՂ
|
Հոկտեմբերի 29֊ին Երևանի «Ջունիոր Սպորտ» մարզադաշտում կայացած Հայաստանի Գավաթի 1/8-րդ եզրափակչի խաղում Վարդենիսը ներկայացնող «Անդրանիկ» ֆուտբոլային թիմը հաղթեց Fastex Պրեմիեր լիգան ներկայացնող «ԲԿՄԱ»-ին։ Իսպանացի մասնագետ Խուան Կառլոս Մագրո Օլիվիայի գլխավորած թիմը երկու անպատասխան գնդակ ուղարկեց բանակայինների դարպասը։ Մեր թիմը 1/4 եզրափակչում է։  Շնորհավորում ենք բոլորիս այս հաղթանակի համար։  «Անդրանիկ»  -  «ԲԿՄԱ» Կայ Մորոզումի  Խուան Բարրենեչի 
|
|
|
30.10.25
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ՀԵՐԹԱԿԱՆ ԱՆԳԱՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵԼ ԷՐ ՔԱՂԱՔԱՑԻՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԵԼՈՒԹՅՈՒՆ
|
|
Հոկտեմբերի 30֊ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն ընդունեց ավելի քան երկու տասնյակ քաղաքացիների, լսեց նրանց հուզող խնդիրներն ու առաջարկները։ Բոլոր հարցերին տրվեց համապատասխան արձագանք, ինչպես նաև Համայնքի ղեկավարը ոլորտային պատասխանատուներին հանձնարարեց ուսումնասիրել դիմումները և ձեռնարկել անհրաժեշտ քայլեր դրանց լուծման ուղղությամբ։ Հարգելի՛ բնակիչներ, քաղաքացիների ընդունելությունը տեղի է ունենում յուրաքանչյուր հինգշաբթի, ժամը՝ 11։00-16։00-ին։ Ընդունելությանը մասնակցելու համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ այցելելով համայնքապետարան։
|
|
|
27.10.25
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Էլեկտրական շչակների փորձարկում ՀՀ ՆԳՆ ՓԾ Գեղարքունիքի մարզային փրկարարական վարչությունը ս/թ հոկտեմբերի 28-ին և 29-ին, ժամը 10։00-19։00-ն Գեղարքունիքի մարզի Վարդենիս քաղաքի, Դարանակ, Փամբակ, Արեգունի, Գեղամասար, Ավազան, Նորակերտ, Փ․ Մասրիկ, Մ․ Մասրիկ, Արփունք, Կախակն, Կուտական, Տրետուք, Սոթք, Կութ, Ազատ, Նորաբակ, Շատվան, Ջաղացաձոր, Գեղամաբակ, Շատջրեք, Ներքին Շորժա, Վերին Շորժա, Այրք, Ակունք, Լուսակունք, Խաչաղբյուր, Վանևան, Տորֆավան,Ծովակ, Կարճաղբյուր, Լճավան, Մաքենիս, Ախպրաձոր, Կարճաղբյուր, Գեղաքար բնակավայրերում իրականացնելու է առկա էլեկտրական շչակների փորձարկման աշխատանքներ։ Բնակչությանը խնդրում ենք խուճապի չմատնվել։
|
|
|
27.10.25
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 25-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՌԱՖԻԿ ԵՍԱՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՔԱՂԱՔԱՅԻՆ ՄԱՐԶԱԴՊՐՈՑՈՒՄ ԱՆՑԿԱՑՎԵՑ ՌԱՖԻԿ ԵՍԱՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՀՈՒՆԱՀՌՈՄԵԱԿԱՆ ԸՄԲՇԱՄԱՐՏԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆ
|
|
Հոկտեմբերի 25-ին Վարդենիսի Ռաֆիկ Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցում անցկացվեց Ռաֆիկ Եսայանի հիշատակին նվիրված հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնություն:Բաց առաջնությանը ներկա էին Վարդենիս համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը, Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի պետ Աննա Վարդանյանը, երջանկահիշատակ Ռաֆիկ Եսայանի այրին՝ տիկին Գայանեն, բազմաթիվ հյուրեր, մարզասերներ և այլք։Համայնքի ղեկավարի խորհրդական Խաժակն Մկրտչյանը ողջունեց հյուրերին, մարզիկներին, ապա Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անունից շնորհավորեց ներկաներին, կարևորեց հունահռոմեական ըմբշամարտի բաց առաջնության դերն ու նշանակությունը, մաղթեց հաջողություն և բարի ընթացք, ապա ավելացրեց․ <<Թո՛ղ հաղթիուժեղագույնը>>:Հուշամրցաշարին ...
Մանրամասն |
|
|
25.10.25
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԸ ՇՆՈՐՀԱԿԱԼՈՒԹՅՈՒՆ Է ՀԱՅՏՆՈՒՄ <<ԼՈՒՍԷ>> ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅԱՆԸ՝ ԱՋԱԿՑՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ
|
Վարդենիսի համայնքապետարանը շնորհակալություն է հայտնում «Լուսէ» հասարակական բարեգործական կազմակերպությանը՝ նախագահ տիկին Լիլիթ Այվազյանի գլխավորությամբ, Վարդենիս համայնքի մանկապարտեզներին, Վարդենիսի տարեցների ցերեկային կենտրոնին ցուցաբերած աջակցության համար։ Ձեր կողմից տրամադրված խոհանոցային պարագաները զգալիորեն բարելավել են մեր մանկապարտեզների նյութատեխնիկական պայմանները՝ նպաստելով երեխաների առողջ, ապահով և հարմարավետ առօրյային։ Ձեր բարեգործական գործունեությունը լավագույն օրինակն է այն անհատական և հասարակական ջանքերի, որոնք դարձնում են մեր համայնքը ավելի ամուր և համախմբված։ Շնորհակալություն ենք հայտնում Ձեր աջակցության, վստահության և համագործակցության համար։ Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
|
|
| 1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |