ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում, 2023թ. Մայիսի 30-ին ժամը 11:00-ին տեղի կունենա համայնքային սեփականության հանդիսացող գյուղատնտեսական նշանակության հողատեսքերի վարձակալության մրցույթ: Մրցույթի է ներկայացվում հետևյալ ծածկագրերով ամրագրված հողատեսքերը՝
1․ 05-008-0005-0046 ծածկագրով 1,0հա 2-րդ կարգի վարելահող:
2. 05-005-0459-0003 ծածկագրով 4,47հա 3-րդ կարգի վարելահող:
Մեկնարկային գինը 1հա-ի համար՝ 2-րդ կարգի վարելահող 7780 (յոթ հազար յոթ հարյուր ութանասուն) ՀՀ դրամ, 3-րդ կարգի վարելահող 6050 (վեց հազար հիսուն) ՀՀ դրամ, այլ հողեր 4000 (չորս հազար) ՀՀ դրամ: Նախավճարը և սակարկության քայլի չափը կազմում է մեկնարկային գնի 5%-ի չափով: Տարածքները ապահոված են ճանապարհներով, սահմանափակումներ չկան: Հայտերի ընդունումը վարձակալության մրցույթի անցկացման օրվանից երեք աշխատանքային օր առաջ ժամ 18:00 -ին կդադարեցվի: Կրկնամրցույթը տեղի կունենա 5 աշխատանքային օր հետո: Մանրամասն տեղեկությունների համար դիմել Վարդենիսի համայնքապետարան հասցեն` ք. Վարդենիս Հ. Անդրեասյան 4
Հեռ.098-25-80-66
Մրցութային հանձնաժողով: