30.04.24
ԻՐԱԶԵԿՈՒՄ
|
Տեղեկացնում ենք, որ ՀՀ կառավարության 2024 թվականի ապրիլի 12-ի թիվ 488-Ն որոշման (հղումը`http://www.arlis.am/DocumentView.aspx?DocID=191727) հավելված 2-ով Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանում «Բուժական գործ» մասնագիտությամբ (դասիչը, ուսուցման ձևը` 091201.01.7) սահմանված է 37 նպատակային ուսուցման տեղեր: Մասնավորապես Արմավիրի, Արարատի, Արագածոտնի, Շիրակի, Գեղարքունիքի, Լոռու, Վայոց ձորի, Տավուշի և Սյունիքի մարզերին կտրամադրվել է չորսական, իսկ Կոտայքի մարզին՝ մեկ տեղ: Վերոգրյալ մասնագիտությամբ 2024-2025թթ. ուսումնական տարվա առկա ուսուցմամբ անընդհատ և ինտեգրված կրթական ծրագրերով ընդունելության քննությունների նպատակային ուսուցման տեղերի մրցույթին մասնակցելու համար ...
Մանրամասն |
|
29.04.24
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՐՀՐԴԱԿՑՈՒԹՅՈՒՆ՝ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆՈՒՄ
|
Այսօր՝ ապրիլի 29-ին, համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանն անցկացրեց աշխատանքային խորհրդակցություն՝ համայնքապետարանի ղեկավար կազմի, բաժինների պետերի, <<Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ի տնօրենի մասնակցությամբ։Նախ ամփոփվեց նախորդ շաբաթվա ընթացքում տրված հանձնարարականները, ապա անդրադարձ կատարվեց առաջիկա անելիքներին:Համայնքի ղեկավարին պատասխանատու աշխատակիցները ներկայացրին համայնքի սեփական եկամուտների կատարողականի հաշվետվությունը՝ ըստ բնակավայրերի, այնուհետև անդրադարձ եղավ համայնքում իրականացվելիք սուբվենցիոն ծրագրերի աշխատանքներին, դրանց որակով և սահմանված ժամկետում իրականացման հսկողությանը:Քննարկվեցին նաև Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական աջակցության ...
Մանրամասն |
|
28.04.24
ՀՀ ՔԱՂԱՔԱՑՈՒ ՕՐՎԱ ԱՌԹԻՎ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔՈՒՄ ԿԱԶՄԱԿԵՐՊՎԵՑԻՆ ԲԱԶՄԱԲՆՈՒՅԹ ՄԻՋՈՑԱՌՈՒՄՆԵՐ
|
Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ իրականացվեցին ՀՀ Քաղաքացու օրվան նվիրված տոնական միջոցառումներ՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես հայրենիքդ՝ ուժեղացրու՛ պետությունդ» խորագրով հայրենաճանաչության, երիտասարդությանը հուզող թեմաներով բանախոսությունների շարք երիտասարդների մասնակցությամբ՝ Վարդենիս քաղաքի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում և Կարճաղբյուր բնակավայրի մշակույթի տանը, ինչպես նաև Գավառ քաղաքում Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի /տնօրեն՝ Աիդա Սաղաթելյան/ ժողովրդական գործիքների նվագախումբը հանդես եկավ գեղեցիկ կատարումներով՝ Գեղարվեստական ղեկավար և դիրիժոր՝ Փառանձեմ Երանոսյան, ցուցադրվեց Վարդենիսի Կոմիտաս Կարապետյանի անվան մանկական գեղարվեստի ...
Մանրամասն |
|
26.04.24
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
|
Վարդենիս համայնքին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում բնակություն հաստատած 196 ընտանիքներին / 626 շունչ/ բաշխվել է մարդասիրական օգնությունը։ Ստորև ներկայացվում է տրամադրած մարդասիրական օգնությունների և բնակիչների ցանկը։ 1․Ալյուր - 50 պարկ/ 50 կգ/, 2500կգ 2․Կաթի փոշի-15 պարկ /25 կգ/, 375 կգ 3․Շաքարավազ -40 պարկ /50 կգ/, 2000 կգ 4․Վերմիշել-55 պարկ/20 կգ/, 1100կգ 5․Ձեթ – 1 լիտր շիշ /շիշ700 շիշ /700 կգ/ 6․Աղ -1 կգ, 700 տուփ /700 կգ/ Ընդամենը կգ-7375 կգ
|
|
25.04.24
ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ 2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
|
Այսօր Գյումրիի ակադեմիայում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության -րդ մրցափուլը։ Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակ-09»թիմի նկատմամբ: Սիրով շնորհավորում ենք մարզիչներին և մարզիկներին ։ Գոլերի հեղինակն է
|
|
25.04.24
ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՆ
|
Ապրիլի 25-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Վարդենիս համայնքի անասնաբույժներին՝ <<Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վարդենիսի տարածաշրջանային համաճարակաբան Հովհաննիսյան Աշոտի ուղեկցությամբ։ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր:Համայնքի ղեկավարը տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և մասնավորապես նշեց․ <<Անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է, մանավանդ մեր ժողովրդի համար, աշխարհի շատ երկրներ առավել օգտագործում են բուսական սնունդ, իսկ մենք՝ հայերս, ավելի շատ մսակեր ենք, ...
Մանրամասն |
|
1 2 3 4 5 6 7 8 9 10 ... |