Այսօր: Շաբաթ, 27 Ապրիլի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
Հայտարարություն
2024,Ապրիլ 8 - Մայիս 10
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
26.04.24 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքին ՀՀ կառավարության կողմից տրամադրված 2023 թվականի սեպտեմբերի 19-ից հետո Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունից բռնի տեղահանված և Վարդենիս համայնքում բնակություն հաստատած 196 ընտանիքներին / 626 շունչ/ բաշխվել է մարդասիրական օգնությունը։
Ստորև ներկայացվում է տրամադրած մարդասիրական օգնությունների և բնակիչների ցանկը։
1․Ալյուր - 50 պարկ/ 50 կգ/, 2500կգ
2․Կաթի փոշի-15 պարկ /25 կգ/, 375 կգ
3․Շաքարավազ -40 պարկ /50 կգ/, 2000 կգ
4․Վերմիշել-55 պարկ/20 կգ/, 1100կգ
5․Ձեթ – 1 լիտր շիշ /շիշ700 շիշ /700 կգ/
6․Աղ -1 կգ, 700 տուփ /700 կգ/
Ընդամենը կգ-7375 կգ
25.04.24 ԱՅՍՕՐ ԳՅՈՒՄՐԻԻ ԱԿԱԴԵՄԻԱՅՈՒՄ ԿԱՅԱՑԱՎ ՀՀ 2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ՄՐՑԱՓՈՒԼԸ
Այսօր Գյումրիի ակադեմիայում կայացավ ՀՀ 2023-2024թթ.մինչև 15 տարեկանների Բ խմբի ֆուտբոլի պատանեկան առաջնության 1️⃣7️⃣-րդ մրցափուլը։
Վարդենիսի «Անդրանիկ -09» թիմը խոշոր` 3:0 հաշվով հաղթանակ տարավ Գյումրիի «Շիրակ-09»թիմի նկատմամբ:
Սիրով շնորհավորում ենք մարզիչներին և մարզիկներին ։
Գոլերի հեղինակն է
Էրիկ Անտոնյանը ⚽️⚽️⚽️
25.04.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆՆ ԸՆԴՈՒՆԵՑ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԱՆԱՍՆԱԲՈՒՅԺՆԵՐԻՆ
Ապրիլի 25-ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքում ընդունեց Վարդենիս համայնքի անասնաբույժներին՝ <<Հայաստանի Հանրապետության Էկոնոմիկայի նախարարության գյուղատնտեսական ծառայությունների կենտրոն>> ՊՈԱԿ-ի Վարդենիսի տարածաշրջանային համաճարակաբան Հովհաննիսյան Աշոտի ուղեկցությամբ։ՀՀ կառավարության որոշմամբ Հայաստանում ապրիլի վերջին ուրբաթ օրը նշվում է որպես Անասնաբույժի օր:Համայնքի ղեկավարը տոնական օրվա կապակցությամբ շնորհավորեց ներկաներին և մասնավորապես նշեց․ <<Անասնաբուժությունը շատ կարևոր մասնագիտություն է, մանավանդ մեր ժողովրդի համար, աշխարհի շատ երկրներ առավել օգտագործում են բուսական սնունդ, իսկ մենք՝ հայերս, ավելի շատ մսակեր ենք, ... Մանրամասն
25.04.24 ԱՊՐԻԼԻ 25-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԹԻՎ 1 ՄԱՆԿԱԿԱՆ ԵՐԱԺՇՏԱԿԱՆ ԴՊՐՈՑԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԸ՝ ԿԱԶՄԱԿԵՐՊԵԼ ԷՐ <<ՖՐԱՆԿՈՖՈՆԻԱ 2024>> ԾՐԱԳՐԻ ՇՐՋԱՆԱԿՆԵՐՈՒՄ ԳԵՂԵՑԻԿ ՀԱՄԵՐԳ
Ապրիլի 25-ին Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոցի աշխատակազմը՝ տնօրեն Ա․ Սաղաթելյանի գլխավորությամբ, կազմակերպել էր <<Ֆրանկոֆոնիա 2024>> ծրագրի շրջանակներում գեղեցիկ և տոնական համերգ։Տոնական միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը, «SOS Chrétiens d’Orient» (SOS Արևելքի Քրիստոնյաներ) ասոցիացիայի ներկայացուցիչները և այլք։Երաժշտական դպրոցի սաները կատարեցին աշխարհահռչակ ֆրանսիացի և հայ երգահանների ստեղծագործություններ, ինչպես նաև ներկայացրին ֆրանսիական երաժշտության վերաբերյալ հետաքրքիր պատումներ։Համերգի ավարտին Վարդենիս համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը շնորհավորեց սաներին և շնորհակալություն հայտնեց միջոցառման կազմակերպիչներին՝ ... Մանրամասն
25.04.24 ԻՐԱՎԱԲԱՆԱԿԱՆ ԽՈՐՀՐԴԱՏՎՈՒԹՅՈՒՆ` ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ԲՆԱԿԻՉՆԵՐԻՆ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, «Մասնավոր իրավական կենտրոն» ՍՊԸ փաստաբանական գրասենյակի կողմից՝ ի դեմս կազմակերպության հիմնադիր-տնօրեն, փաստաբան Ինգա Ավագյանի, վաղը՝ ապրիլի 26-ին, ժամը 12։00- ից մինչև 15։00-ն Վարդենիսի համայնքապետարանի վարչական շենքի 3-րդ հարկի նիստերի դահլիճում կմատուցվի անվճար իրավաբանական խորհրդատվություն։
Հարգանքով՝ Վարդենիսի համայնքապետարան
 
 
24.04.24 ԱՊՐԻԼԻ 23-ԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՔԱՂԱՔԱՅԻՆ ԳՐԱԴԱՐԱՆՈՒՄ ՆՇՎԵՑ ՄԵԾԱՆՈՒՆ ԲԱՆԱՍՏԵՂԾ ՀԱՄՈ ՍԱՀՅԱՆԻ 110-ԱՄՅԱԿԸ՝<<ԿՅԱՆՔՆ ԻՄ ՏՈՒՆՆ Է>>ԽՈՐԱԳՐՈՎ
Միջոցառումը կազմակերպվել էր գրադարանի աշխատակազմի կողմից՝ տնօրեն Ք. Պետրոսյանի գլխավորությամբ:
Միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի ԿՄՍԵ և ՍԱ բաժնի և Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի աշխատակիցները:
Քաղաքային գրադարանի երիտասարդ և շնորհալի ընթերցողները պատշաճ և բովանդակալից ներկայացրին Բանստեղծի կյանքը և թողած գրական ժառանգությունը, ինչպես նաև հոգեթով երաժշտությունն ու հեզաճկուն պարերը ամբողջական դարձրին մշակութային միջոցառումը։
 
 
 
 
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner