Այսօր: Երեքշաբթի, 9 Օգոստոսի 2022թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 50
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
29.08.22 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
ՏԵՂԵԿԱՑՈՒՄ____________________HoT Ակադեմիան նորարար ոչ ֆորմալ կրթական ծրագիր է՝ միտված մեծացնել հյուրընկալության ու հարակից ոլորտներում Տավուշի ու Գեղարքունիքի մարզերի երիտասարդների զբաղվածությունն ու ձեռնարկատիրական պատրաստվածությունը: Այն ֆինանսավորվում էՏնտեսական համագործակցության ու զարգացման դաշնային նախարարության (BMZ), Sign of Hope (SoH) իրավապաշտպան, բարեգործական կազմակերպության կողմից և իրականացվում Զարգացման Սկզբունքներ ՀԿ-ի կողմից:Ակադեմիայի առաջին՝ «Կրթվի՛ր ապագայիդ համար» ծրագիրը 7 մոդուլից բաղկացած եռամսյա դասընթաց է՝ կազմված տեսադասերից, առցանց առաջադրանքներից ու դեմառդեմհանդիպումներից:Ծրագրի արդյունքում երիտասարդները կստանան ներկայումս պահանջված հիմնական գիտելիքներ ... Մանրամասն
29.08.22 Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ հետ:
Հուլիսի 28-ին Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանը հանդիպում ունեցավ ԱՄՆ դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ներկայացուցիչներ հետ:Հանդիպման նպատակը Վարդենիս խոշորացված համայնքում կրթական, առողջապահական, աղետների ռիսկի կառավարման ոլորտում առկա հիմնախնդիրների վերաբերյալ քննարկումն էր, որոնցից ամենահրատապները կներառվեն դեսպանատան ռազմական համագործակցության գրասենյակի ծրագրերի մեջ, որոնք լուծում կստանան առաջիկա տարիների ընթացքում:Համայնքի ղեկավարի տեղակալը հանգամանորեն ներկայացրեց խոշորացված համայնքում առկա գլոբալ հիմնախնդիրները, ինչպիսիք են օրինակ սահմանամերձ և հարակից գյուղերում խմելու ջրի ջրագծերի կառուցման, համայնքում ուլտրաձայնային հետազոտություն իրականացնող ... Մանրամասն
29.08.22 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Վարդենիս համայնքի հարգելի՛ բնակիչներ, սույն թվականի հուլիսի 29-ին, Վարդենիս համայնքի ղեկավարի առաջին տեղակալ Կարեն Մկրտչյանի գլխավորությամբ համայնքապետարանի մի շարք պաշտոնյաներ, Գեղարքունիքի մարզպետարանի Առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Լուսինե Վարդանյանը ներկա գտնվեցին Մեծ Մասրիկ բնակավայրում ևս մեկ բնակարանամուտի:Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ The Paros Foundation հիմնադրամը, Focus on Children Now - FCN-ի և Focus on Children Now - FCN-ի օգնությամբ Մեծ Մասրիկում տուն հատկացրեց մշտական բնակության համար Արցախից տեղահանված և անօթևան ընտանիքի:Մեծ Մասրիկ բնակավայրում հիմնադրամի միջոցների հաշվին գնվել են 10 տիրազուրկ բնակարաններ, որոնցից 7-ը վերանորոգվել, կահավորվել ... Մանրամասն
08.08.22 ԻՐԱԶԵԿՈՒՄ
Բարի գործերն անգին են և արտասանվում են թեթև ու արագ, ուստի արձագանքը հավերժ է:
_____________
Հարգելի' բնակիչներ, սիրով տեղեկացնում ենք, որ այսօր` օգոստոսի ութին, Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի անմիջական նախաձեռնությամբ և 《Կամրջակ》 ՍԲՀԿ_ի աջակցությամբ Վարդենիս քաղաքի հանրակրթական դպրոցների երրորդ և չորրորդ դասարաններում սովորող շուրջ 250 երեխայի տրվեց բարձորակ, ոճային կոշիկներ։
08.08.22 ԻՐԱԶԵԿՈՒՄ
ԲԱՑՈւՄԸ ՇՈւՏՈՎ...🎊
Լյուսինկա մանկան զարգացման կենտրոնը նոր մասնաճյուղ է բացում Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքում:
Սիրելի´ վարդենիսցիներ, Լյուսինկա ուսումնական կենտրոնն ունենալով փորձառու և հմուտ մասնագիտական կազմ, բացում է նոր մասնաճյուղ, որտեղ ձեր փոքրիկները կուսումնասիրեն`
✔️Մայրենի լեզու
✔️Տարրական մաթեմատիկա
✔️Անգլերեն լեզու
✔️Ռուսաց լեզու
✔️Ես և շրջակա աշխարհը
✔️Վարվեցողության կանոններ
✔️Ծեփակերտում
✔️Կառուցողական ապլիկացիա
✔️Հեքիաթաթերապիա
✔️Ավազաթերապիա
✔️Լոգոպեդի ժամ
✔️Ֆիզկուլտուրա
✔️Շախմատ
✔️Երգ-երաժշտություն
✔️Պար
✔️Տրամաբանություն,հիշողություն,մտածողություն զարգացնող խաղեր
Յուրաքանչյուր երեխայի հանդեպ ցուցաբերվում է անհատական մոտեցում՝հաշվի առնելով երեխայի տարիքային և անձնային առանձնահատկությունները։
08.08.22 ՏԵՂԵԿԱՑՈՒՄ
Երեխաների մեջ կա հատիկ սրբազան. նրանցում գալիքն է թաքնված:
_______________________________
Հարգելի՛ բնակիչներ, տեղեկացնում ենք, որ Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի մշտական ուշադրության և հոգատարության ներքո են գտնվում համայնքի երեխաները:
Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված, հաշմանդամ դարձած զինծառայողների և աշխարհազորայինների, ծնողազուրկ և սակավ ապահովված, գերազանց առաջադիմություն ցուցաբերած Վարդենիս համայնքի բազմազավակ ընտանիքների 7-13 տարեկան շուրջ 45 երեխաների հանգիստը լիարժեքորեն կազմակերպվեց Հանքավանում գտնվող մանկական ճամբարներում, որտեղ նրանց առօրյան անցել է հետաքրքիր, գունագեղ և բազմաբովանդակ:
Գրկաբաց ընդունեցինք մեր երեխաներին:
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenismer@mail.ru
Պաշտոնական էլ. փոստ` @e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2022 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 206
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner