|
ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ Վարդենիս ՀԱՄԱՅՆՔԻ ԱՎԱԳԱՆԻ
|
Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնք ՀՀ Գեղարքունիքի մարզ, ք. Վարդենիս, (0269)22031, vardenis.gegharquniq@mta.gov.am |
Ո Ր Ո Շ ՈՒ Մ |
02 նոյեմբերի 2020 թվականի N 89-Ա |
ՊԱՏԵՐԱԶՄԱԿԱՆ ԻՐԱՎԻՃԱԿԻ ՀԵՏ ԿԱՊՎԱԾ ԶՈՀՎԱԾՆԵՐԻ ԸՆՏԱՆԻՔՆԵՐԻՆ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԲՅՈՒՋԵԻՑ 400․000-ԱԿԱՆ (ՉՈՐՍ ՀԱՐՅՈՒՐ ՀԱԶԱՐ)ՀՀ ԴՐԱՄ ՀԱՏԿԱՑՆԵԼՈՒ ՀԱՎԱՆՈՒԹՅՈՒՆ ՏԱԼՈՒ ՄԱՍԻՆ |
Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով՝ համայնքի ավագանին որոշում է. 1․Պատերազմական իրավիճակով պայմանավորված հավանություն տալ Վարդենիս խոշորացված համայնքի բնակիչներ հանդիսացող զոհված զինծառայողների ընտանիքներին նախկինում համայնքի բյուջեով հատկացված 400․000-ական (չորս հարյուր հազար)ՀՀ դրամներին, միաժամանակ թույլատրել այսուհետ նման դեպքերում ևս հատկացնել 400․000-ական (չորս հարյուր հազար)ՀՀ դրամ։
2․Ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ Պավլիկ Պողոսյանին առաջնորդվել սույն որոշումով։ |
Կողմ -8 ԲԱՐՍԵՂՅԱՆ ՎԱՐԴԱՆ ԳԵՎՈՐԳՅԱՆ ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԳՐԻԳՈՐՅԱՆ ՍԻՄՈՆ ԵՐԱՆՈՍՅԱՆ ՀԱՅԿ ՄԱԼՈՅԱՆ ՀԱՅԿԱԶ ՄԻՆԱՍՅԱՆ ԱՐԱՄ ՇԱԲՈՅԱՆ ՄՈՒՇԵՂ ՊԵՏՐՈՍՅԱՆ ՀԱԿՈԲ | Դեմ -0 | Ձեռնպահ -0 |
|
ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝ ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ
|
|
|
|
Փակ փաստաթուղթ՝ | Հրապարակման ենթակա է |
|
|
|