Ղեկավարվելով <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 37-րդ հոդվածի 1-ին կետով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 28-րդ կետով, <<Նվազագույն ամսական աշխատավարձի մասին>> օրենքում փոփոխություններ կատարելու մասին Հայաստանի Հանրապետության օրենքի 1 -ին կետով և հիմք ընդունելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկությունը` համայնքի ավագանին որոշում է.
1.ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի կառուցվածքը` աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը`համաձայն N 1 հավելվածի:
2.Հաստատել ՀՀ Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի համայնքային բյուջետային հիմնարկների աշխատակիցների թվաքանակը, հաստիքացուցակը և պաշտոնային դրույքաչափերը` համաձայն N 2 հավելվածի:
3. Ուժը կորցրած ճանաչել Վարդենիս համայնքի ավագանու 2019թ. դեկտեմբերի 20-ի <<ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՓՈՓՈԽԵԼՈՒ ԵՎ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 131-Ա որոշումը:
4. Որոշումը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: