Ղեկավարվելով << ՀՀ Հողային օրենսգրքի>> 10-րդ հոդվածի 6-րդ կետի, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 46-րդ հոդվածի պահանջներով՝ որոշում եմ.
1. Ատոմ Խաչիկի Սարգսյանին պատկանող Երևանյան փողոցի 80 հասցեի 0,1458 հա հողամասի գործառնական նշանակությունը <<խառը կառուցապատման>> hողատեսքից փոփոխել բնակավայրերի նպատակային նշանակության <<հասարակական կառուցապատման>> :
2. Գույքը սեփականության իրավունքով ձեռք բերելուց հետո մեկ շաբաթյա ժամկետում գույքագրման փաստաթղթերում կատարել համապատասխան փոփոխություն և ներկայացնել համայնքի ավագանու առաջիկա նիստի հաստատմանը:
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: