Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 64-րդ հոդվածով, Հայաստանի Հանրապետության 27.10.2010թ. ՀՕ-50-Ն օրենքի դրույթներով, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 42-րդ հոդվածով և Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահի 20.10.2011թ. թիվ 284-ն հրամանով, հիմք ընդունելով Վարդենիս համայնքի բնակիչ Լիդա Հովսեփի Սարգսյանի դիմումը և 13.12.2019 թվականին ըստ օրենքի տրված ժառանգության իրավունքի վկայագիրը` ժառանգության գործ 259 գրանցված է գրանցամատյանում, որակավորման վկայական ունեցող անձի կողմից կազմված և համայնքապետի կողմից հաստատված հողամասի հատակագիծը և այն հանգամանքը, որ 0.25737 հա հողամասը չի գտնվում Հայաստանի Հանրապետության հողային օրենսգրքի 60-րդ հոդվածով սահմանված հողամասերի ցանկում և չի առաջացնում սերվիտուտ` որոշում եմ.
1.Վեմիր Համբարձումի Սարգսյանի ժառանգորդ Լիդա Հովսեփի Սարգսյանին (ծնված 08.10.1949թ.), Մհեր Վեմիրի Սարգսյանին (ծնված 07.05.1974թ.), Համլետ Վեմիրի Սարգսյանին (ծնված 14.03.1971թ.) պատկանող Լեռնագոծների փողոց թիվ 25 հասցեի 1991 թվականին կառուցված նկուղ 28.8քմ, 8.61քմ անավարտ շինությունը 191.07քմ ճանաչել նրանց սեփականությունը, իսկ 2010թվականին կառուցված ավտոտնակ 41.03քմ որպես ինքնակամ կառույց:
2.Սեփականատերերի կողմից օգտագործվող 2573.7քմ հողամասից, հատկացված 1500քմ հողամասը և նրա 20 տոկոսը` ընդամենը 1800քմ ճանաչել նրանց սեփականությունը:
3.773.7քմ հողամասը կադաստրային արժեքի 30 տոկոսով մեկ քմ-ը 66.6 դրամ ընդամենը 51529դրամ, ուղղակի վաճառքի կարգով օտարել փաստացի օգտագործողներին:
4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: