Ղեկավարվելով <<Հայաստանի Հանրապետության կառավարության>>  2011 թվականի  դեկտեմբերի 29-ի N 1920-Ն, <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածով, հիմք ընդունելով Հայաստանի  Հանրապետության վարչապետի 2009 թվականի դեկտեմբերի 22-ի N 1064-Ա որոշմամբ ստեղծված ՀՀ համայնքների քաղաքաշինական ծրագրային փաստաթղթերի մշակման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի 2020թվականի հուլիսի 8-ի N 1/Փ-59 եզրակացությունը ՝ համայնքի ավագանին որոշում է.
1.Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի վարչական սահմաններում գտնվող՝ համայնքային սեփականություն հանդիսացող (ՀՀ Կառավարության 2006 թվականի հուլիսի 13-ի N 1140-Ն որոշման հավելված N5) 0,8հա մակերեսով  ծածկագիր՝ 05-005-0416-0001 <<գյուղատնտեսական նշանակության>> վարելահողի նշանակությունը  փեխել <<արդյունաբերության, ընդերքօգտագործման եվ այլ արտադրական՝ գյուղատնտեսական արտադրական նշանակության հողերի>> սպանդանոց կառուցելու համար: 
2.Կառուցապատման  հետագա գործառույթներին անհրաժեշտ է իրականացնել ՀՀ օրենսդրության և նորմատիվատեխնկական փաստաթղթերի պահանջներին համապատասխան, մասնավորապես ապահովելով ՀՀՇՆ 30-01-2014 <<Քաղաքաշինություն. քաղաքային և գյուղական բնակավայրերի հատակագծում և կառուցապատում>> շինարարական նորմերի պահանջները: 
3.Որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: