Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 4-րդ կետերով,<<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության oրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, 18 -րդ հոդվածի 28-րդ   կետով համայնքի ավագանին որոշում է.
1.Վարդենիս համայնքի ավագանու 2020թ․ ապրիլի 23-ի <<ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ  ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ   ՎԱՐԴԵՆԻՍ  ՀԱՄԱՅՆՔԻ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԳՅՈՒՂԱՏՆՏԵՍԱԿԱՆ ՆՇԱՆԱԿՈՒԹՅԱՆ ՎԱՐԵԼԱՀՈՂԸ ՄՐՑՈՒՅԹԱՅԻՆ ԿԱՐԳՈՎ   ՎԱՐՁԱԿԱԼՈՒԹՅԱՆ ՏՐԱՄԱԴՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 38-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1.1 Որոշման վերնագրում <<ՎԱՐԵԼԱՀՈՂ>>  բառը փոխարինել <<ՀՈՂԱՏԵՍՔԵՐԸ>> բառով:
1.2 Որոշման  1-ին կետը խմբագրել հետևյալ բովանդակությամբ՝  << Հայաստանի Հանրապետության Գեղարքունիքի մարզի Վարդենիս համայնքի  սեփականություն հանդիսացող 05-005-421-001-01 ծածկագրով 1,18 հա 3-րդ կարգի անջրդի վարելահողը և 05-005-421-001-02  ծածկագրով  4,9հա գյուղ. այլ հողատեսքը  տրամադրել վարձակալության մրցույթային կարգով` 25 (քսանհինգ) տարի ժամկետով: