Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 90-րդ հոդվածի 6-րդ կետով և <<Բյուջետային համակարգի մասին>> Հայստանի Հանրապետության օրենքի 29-րդ հոդվածի 5-րդ կետով. համայնքի ավագանին որոշում է`
1.Վարդենիս համայնքի Վ. Համբարձումյան և Լ. Ազգալդյան փողոցների հատման խաչմերուկում երթևեկության կարգավորման համար լուսաֆորներ ձեռք բերելու համար Վարդենիս համայնքապետարանի ֆոնդային բյուջեում մուտքագրված 618380(վեց հարյուր տասնութ հազար երեք հարյուր ութանասուն)ՀՀ դրամը 04.09.01.55 դասակարգումով մինուս նշանով ավելացնել եկամուտ, ծախսային մասում ավելացնել 01.06.01 դասակարգումով 5129 հոդվածին:
2.Անասնաբույժին աշխատավարձ վճարելու համար Վարդենիս համայնքապետարանի պահուստային ֆոնդից 4111 հոդվածով հատկացնել 750000(յոթ հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ:
3.Վարդենիսի համայնքապետարանի համար վարագույրներ ձեռք բերելու նպատակով պահուստային ֆոնդից 4267 հոդվածով հատկացնել 350000(երերք հարյուր հիսուն հազար)ՀՀ դրամ: