Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>>  Հայաստանի Հանրապետության  օրենքի 18-րդ հոդվածի դրույթներով և ՀՀ  հողային օրենսգրքի 77-րդ հոդվածի պահանջներով՝ համայնքի ավագանին որոշում է.
Վարդենիս համայնքի սեփականություն հանդիսացող հողամասերը վարձակալության և կառուցապատման իրավունքով տրամադրելու նպատակով մրցույթների կազմակերպման համար ստեղծել մրցութային հանձնաժողով հետևյալ կազմով՝ 
Անդամներ՝ 
Կամո Զարոյան - աշխատակազմի քարտուղար
Աբգար Աբգարյան - քաղաքաշինության, բնապահպանության,  գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի պետ
Պավլիկ Պողոսյան - ֆինանսատնտեսագիտական եկամուտների հաշվառման և հավաքագրման, ծրագրերի կազմման և համակարգման բաժնի պետ
Հրանտ Զարոյան -քաղաքաշինության, բնապահպանության,  գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնի գլխավոր մասնագետ
Վարդան Բարսեղյան -ավագանու անդամ
Արամ Մինասյան -ավագանու անդամ
2.Հանձնաժողովի անդամներից աճուրդավար նշանակել՝ Աբգար Աբգարյանին 
3.Հանձնաժողովի անդամներից արձանագրող նշանակել՝ Հրանտ Զարոյանին: