Այսօր: Երկուշաբթի, 20 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
ԻՐԱԴԱՐՁՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆ
2023,Սեպտեմբեր 7 - 2026,Մարտ 19

ՀԱՐՑՈՒՄ

ՆՈՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ
17.05.24 ՄԱՅԻՍԻ 16-ԻՆ <<ԱՆԴՐԱՆԻԿ-09>> ԹԻՄԸ ԱՐՏԱՇԱՏ ՔԱՂԱՔՈՒՄ ՀՀ 2023-2024ԹԹ․ ՖՈՒՏԲՈԼԻ ՄԱՆԿԱՊԱՏԱՆԵԿԱՆ ԱՌԱՋՆՈՒԹՅԱՆ ԽԱՂՈՒՄ ՀԱՂԹԵՑ ՆՎԱՃԵՑ ՀԱՅԱՍՏԱՆԻ ՉԵՄՊԻՈՆԻ ԿՈՉՈՒՄԸ
Մայիսի 16-ին «Անդրանիկ-09» թիմը Արտաշատ քաղաքում ՀՀ 2023-2024թթ. ֆուտբոլի մանկապատանեկան առաջնության Բ խմբի հերթական տուրի խաղում 5️⃣:1️⃣ հաշվով հաղթելով «Արտաշատ-09»թիմին` խաղաշրջանից 2 տուր առաջ նվաճեց Հայաստանի չեմպիոնի կոչումը։
Սիրով շնորհավորում ենք մեր մարզիկներին և մարզիչներին։
17.05.24 ՇԱՌԼ ԱԶՆԱՎՈՒՐԻ 100-ԱՄՅԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՄԻՋՈՑԱՌՈՒՄ ԵՎ ՇՆՈՐՀԱԼԻ ՇՐՋԱՆԱՎԱՐՏԻ ՄԵՆԱՀԱՄԵՐԳ՝ ՎԱՐԴԵՆԻՍ ՔԱՂԱՔԻ ԹԻՎ 1 ՄԵԴ-ՈՒՄ
Սույն թվականի մայիսի 15-ին, 16-ին <<Վարդենիսի թիվ 1 մանկական երաժշտական դպրոց>> ՀՈԱԿ-ի աշխատակիցները` տնօրեն Աիդա Սաղաթելյանի գլխավորությամբ կազմակերպել էին ֆրանսիական նրբագեղությամբ, բայց հայկական հնչեղությամբ ու շնչով միջոցառում՝ նվիրված աշխարհահռչակ երգահան- շանսոնյեի ծննդյան 100-ամյակին, ինչպես նաև հնարավորություն էին պարգևել շնորհալի սանին լսելու և արժևորելու։Միջոցառմներին ներկա էր Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը։Երաժշտական դպրոցի շնորհալի սաները հանդիսատեսին պարգևեցին հաճելի տրամադրություն և զգացողություններ՝ կատարելով Շանսոնյեի անչափ սիրված միջազգային հիթերը, ինչպես նաև ներկայացրին կենսագրական հետաքրքիր դրվագներ։ Աշխարհահռչակ երգիչ, երգահան, կինոդերասան և հասարակական ... Մանրամասն
17.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ՄԱՍՆԱԿՑԵՑ <<ԱՌՈՂՋ ԱՊՐԵԼԱԿԵՐՊԸ ՍՈՎՈՐՈՒԹՅՈՒՆ Է>> ԻՐԱԶԵԿՄԱՆ ԱՐՇԱՎ-ՄԻՋՈՑԱՌՄԱՆԸ
Մայիսի 17-ին Վարդենիս համայնքում անցկացվեց «Առողջ ապրելակերպը սովորություն է» հանրային իրազեկման արշավը, որը կազմակերպվել էր ՀՀ առողջապահության նախարարության նախաձեռնությամբ, ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի, Վարդենիսի համայնքապետարանի, համայնքի դպրոցների, ՀՈԱԿ֊ների միջոցով։Մասսայական միջոցառմանը ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի ղեկավար կազմը՝ Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի գլխավորությամբ, ՀՀ Գեղարքունիքի փոխմարզպետ Վահան Զարոյանը, հանրակրթական դպրոցները և այլք։Միջոցառում-արշավի նպատակը` վնասակար սովորություններից հեռու մնալ, հասարակության շրջանում բարձրացնել իրազեկվածությունը առողջ ապրելակերպի վերաբերյալ,խրախուսել առողջ սննդի պատրաստումը, ... Մանրամասն
13.05.24 ՄՀԵՐ ՄԿՐՏՉՅԱՆԻ ԱՆՎԱՆ ՄՇԱԿՈՒՅԹԻ ՊԱԼԱՏՈՒՄ ՏԵՂԻ ՈՒՆԵՑԱՎ ՀԵՐՈՍ ՎԵՄԻՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ ՀԻՇԱՏԱԿԻՆ ՆՎԻՐՎԱԾ ՇԻՆԿԻՈԿՈՒՇԻՆ ԿԱՐԱՏԵԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ԲԱՑ ԱՌԱՋՆՈՒԹՅՈՒՆԸ
Սույն թվականի մայիսի 12֊ին Վարդենիս համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանի աջակցությամբ Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատում տեղի ունեցավ հերոս Վեմիր Հարությունյանի հիշատակին նվիրված Շինկիոկուշին կարատեի Վարդենիսի բաց առաջնություն։Հուշամրցաշարին ներկա էին Վարդենիսի համայնքապետարանի աշխատակիցները՝ Համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանի գլխավորությամբ, Վարդենիսի Ռ. Եսայանի անվան քաղաքային մարզադպրոցի փոխտնօրեն Արսեն Մաթևոսյանը, Վարդենիսի Մհեր Մկրտչյանի անվան մշակույթի պալատի տնօրեն Արմեն Խաչատրյանը և այլք։Ողջույնի խոսքով հանդես եկավ Վարդենիսի համայնքի ղեկավարի տեղակալ Աշոտ Բարսեղյանը, ով ողջունեց ներկաներին և մաղթեց ազնիվ ու արդար պայքար։ Շնորհակալական խոսքով հանդես եկավ Հայաստանի Շինկիոկուշին ... Մանրամասն
10.05.24 2024 ԹՎԱԿԱՆԻ ՕԳՈՍՏՈՍԻՆ ԿԱՆՑԿԱՑՎԻ <<ՀՀ ՎԱՐՉԱՊԵՏԻ ԳԱՎԱԹ>> ԼՈՂԻ ՍԻՐՈՂԱԿԱՆ ՄՐՑԱՇԱՐ
Հարգելի'բնակիչներ, հայտնում ենք, որ 2024 թվականի օգոստոսին ՀՀ Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքի Շողակաթ բնակավայրի (նախկին Շորժա) Սևանա լճի լողափնյա տարածքում անցկացվելու է «Հայաստանի Հանրապետության Վարչապետի գավաթ» լողի սիրողական մրցաշարը: Մասնակիցները պետ է մրցավայր ներկայանան մրցումներից 2 ժամ առաջ՝ անձը հաստատող փաստաթղթով։Մրցաշարը կանցկացվի 2 տարիքային խմբերով՝ 1 փուլով.1) 1-ին տարիքային խումբ՝ 18-40 տարեկան (1984-2006թթ. ծնված) կանայք և տղամարդիկ,2) 2-րդ տարիքային խումբ՝ 41 և բարձր տարիքի (1983թ. ծնված) կանայք և տղամարդիկ:Կանայք կմրցեն 1000 (հազար) մետր, իսկ տղամարդիկ՝ 1500 (հազար հինգ հարյուր) մետր լողատարածություններում:Դրամական մրցանակներ1-ին տեղ՝ 1 000000 ՀՀ դրամ2-րդ ... Մանրամասն
09.05.24 ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ ՇՆՈՐՀԱՎՈՐԱԿԱՆ ՈՒՂԵՐՁԸ ՄԱՅԻՍԻ 9-Ի ԿԱՊԱԿՑՈՒԹՅԱՄԲ
Սիրելի՛ հայրենակիցներ, շնորհավորում եմ Մայիսի 9-ի՝ Հաղթանակների եռատոնի կապակցությամբ:Ջերմ շնորհավորանքներս եմ հղում պատերազմների վետերաններին, երկրապահներին, բոլոր ազատամարտիկներին, յուրաքանչյուր վարդենիսցու, ով անմնացորդ մասնակցել է հայրենապահպանության, պաշտպանության սուրբ գործին:Մշտապես խոնարհումով և հպարտությամբ ենք տոնել Հայրենական մեծ պատերազմում տարած հաղթանակը: Հաղթանակի խորհուրդը բազմապատկվել է մեկ այլ իրադարձությամբ՝ Շուշիի ազատագրմամբ, որը հայոց պատմության փառապանծ ու հերոսական էջերից է:Մայիսյան հաղթանակները խորհրդանշում են մեր խաղաղասեր ժողովրդի անկոտրում, հաղթական ոգին, կամքը, ինչպես նաև նվիրվածությունն ու հավատարմությունը առ հայրենիք:Մենք միասնությամբ, համախմբվածությամբ, ազգային ... Մանրամասն
1 2 3 4 5 6 7 8 9 10 ...


Բոլորը
ավագանու 3-րդ նիստ
ԱՎԱԳԱՆՈՒ 3-րդ ՆԻՍՏ
ավագանու 2-րդ նիստ  մաս 3
ավագանու 2 նիստ մաս 2
ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner