Ղեկավարվելով «Նորմատիվ իրավական ակտերի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 1-ին հոդվածի 2-րդ և 34-րդ հոդվածի 4-րդ կետերով, <<Տեղական ինքնակառավարման մասին >> Հայաստանի Հանրապետության օրենքի 16-րդ հոդվածի դրույթներով, 18 -րդ հոդվածի 28-րդ կետով, հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկությունը և <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ի տնօրենի N 11 գրությունը համայնքի ավագանին որոշում է. Վարդենիս համայնքի ավագանու 2020թ․ հունվարի 29-ի <<2020 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀՀ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԿԱՌՈՒՑՎԱԾՔԸ, ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ԻՆՉՊԵՍ ՆԱԵՎ ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ԲՅՈՒՋԵՏԱՅԻՆ ՀԻՄՆԱՐԿՆԵՐԻ ԱՇԽԱՏԱԿԻՑՆԵՐԻ ԹՎԱՔԱՆԱԿԸ, ՀԱՍՏԻՔԱՑՈՒՑԱԿԸ ԵՎ ՊԱՇՏՈՆԱՅԻՆ ԴՐՈՒՅՔԱՉԱՓԵՐԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ>> N 17-Ա որոշման մեջ կատարել հետևյալ փոփոխությունները`
1․<<Վարդենիսի Կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ
ա)հաստիքացուցակում 17-րդ տողի 4-րդ սյունակի <<107000>> թվերը փոխարինել համապատասխանաբար <<117.000>> թվերով։
բ)հաստիքացուցակում 18-րդ տողի 4-րդ սյունակի <<107000>> թվերը փոխարինել համապատասխանաբար <<117.000>> թվերով։
գ)հաստիքացուցակում՝ 26-րդ տողից հետո ավելացնել տող՝ 27 << վարորդ 1 242.000 8000 250.000>>,
դ)հաստիքացուցակի ընդամենը տողի <<25 2765450 200000 2965450>> թվերը փոխարինել <<26 3027450 208000 3235450>> թվերով։ |