Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության կառավարության 2006թ մայիսի 18-ի N 912-Ն որոշման 4-րդ գլխի 33,35 և 35.1 կետերի դրույթներով և հիմք ընդունելով Արմեն Հրաչիկի Զիրոյանի դիմումը, որոշում եմ.
1.Վարդենիս քաղաքի Վ. Համբարձումյան փողոց 2/2 հասցեի 05-005-179-0049 ծածկագրով 11,8քմ հողամասում կառուցված խանութ 15,53,քմ շինությունը չի խախտում այլ անձանց իրավունքը և օրենքով պահպանվող շահերը, վտանգ չի սպառնում քաղաքացիների կյանքին ու առողջությանը, այն կառուցված չի քաղաքաշինական նորմերի ու կանոնների էական խախտումներով և չի առաջացնում հարկադիր սերվիտուտ պահանջելու իրավունք, ճանաչել օրինական, օրինականացված շինությունը ու սպասարկման հողամասը ուղղակի վաճառքի կարգով օտարել կառույցը իրականացնող անձ Արմեն Հրաչիկի Զիրոյանին:
2. Ուղղակի վաճառքն իրականացնել հետևյալ սահմանված գներով.
1) հողամասը՝ 11,8քմx222=2620դրամ
2) խանութ 15,53քմx90000x0.055=76874դրամ
ընդամենը 79494 (յոթանասունինը հազար չորս հարյուր ինսունչորս) ՀՀ դրամ, որը պետք է 30-օրյա ժամկետում վճարելի տեղական բյուջե՝
հողամասի օտարում-900155101679
ինքնակամ շինության օրինականացում-900155101208
3.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: