Այսօր: Կիրակի, 12 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 103
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 103


Զեկ. ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔԻ 2021 ԹՎԱԿԱՆԻ ՀԱՄԱՐ ՀԱՍՏԱՏՎԱԾ ԲՅՈՒՋԵՈՒՄ ՓՈՓՈԽՈՒԹՅՈՒՆ ԿԱՏԱՐԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով <<Տեղական ինքնակառավարման մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 1-ին մասի 5-րդ կետով, 38-րդ հոդվածի 1-ին մասի 1-ին կետով, <<Բյուջետային համակարգի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 32-րդ հոդվածի դրույթներով, <<Նորմատիվ իրավական ակտերի մասին>> Հայաստանի Հանրապետության օրենքի 34-րդ հոդվածի դրույթներով և հաշվի առնելով Վարդենիս համայնքի ղեկավարի առաջարկը` համայնքի ավագանին որոշում է թույլատրել համայնքի ղեկավարին. 

Վարդենիս համայնքի 2021թ.համար հաստատված բյուջեում կատարել փոփոխություն՝  
1․Վարչական բյուջեի ընթացիկ ծախսերի ավելացման հետ կապված 15 000 000 ՀՀ դրամ պակասեցնել 49-01-00/վարչական բյուջեի պահուստային ֆոնդից ֆոնդային հատկացում/  հաշվից, միաժամանակ այն պակասեցնելով բյուջեի 1-6-1/ընդհանուր բնույթի այլ ծառայություններ/  գործառնական դասակարգման  5113/շենք, շինությունների հիմնանանորոգում/ տնտեսագիտական հոդվածից, պակասեցնել նաև բյուջեի 8-2-3/մշակույթային ծառայություններ/  գործառնական դասակարգման  4239 տնտեսագիտական հոդվածից  1 330 000 ՀՀդրամ ընդամենը 16 330 000 ՀՀ դրամ։ Պակասեցված գումարը ավելացնել  <<Վարդենիսի թիվ 2 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի նախահաշվային ծախսերին 1 300 000 ՀՀ դրամ, <<Վարդենիսի թիվ 3 մանկապարտեզ>> ՀՈԱԿ-ի նախահաշվային ծախսերին 330,0 ՀՀ դրամ, <<Վարդենիս թիվ 1 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի նախահաշվային ծախսերին 5 000 000 ՀՀ դրամ,  <<Վարդենիս թիվ 2 ՄԵԴ>> ՀՈԱԿ-ի նախահաշվային ծախսերին 1 500 000 ՀՀ դրամ, <<Վարդենիսի Կ․ Կարապետյանի անվան գեղարվեստի դպրոց>> ՀՈԱԿ-ին 150 000 ՀՀ դրամ, <<Վարդենիս քաղաքի թիվ 1 մարզադպրոց>> ՀՈԱԿ-ին 1 100 000 ՀՀ դրամ, <<Վարդենիսի քաղաքային մարզադպրոց>> ՀՈԱԿ-ին 900 000 ՀՀ դրամ, <<Վարդենիս քաղաքային գրադարան>>-ին 500 000 ՀՀ դրամ, <<Վարդենիսի մանկական գրադարան>>-ին 550 000 ՀՀ դրամ, <<Վարդենիսի կոմունալ տնտեսություն և բարեկարգում>> ՀՈԱԿ-ին 5 000 000 ՀՀ դրամ։

2.Սույն որոշումն ուժի մեջ է մտնում ստորագրման պահից:

 


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՐԱՄ ՄԵԼՔՈՆՅԱՆ


Նախագիծ կազմող ՊԱՎԼԻԿ ՊՈՂՈՍՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 
Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner