Այսօր: Հինգշաբթի, 9 Մայիսի 2024թ.
Վարդենիսի համայնքապետարանի պաշտոնական կայք
Հյուրերի քանակը՝ 1
ԳԵՂԱՐՔՈՒՆԻՔԻ ՄԱՐԶԻ ՎԱՐԴԵՆԻՍ ՀԱՄԱՅՆՔ
Ավագանու որոշման նախագծեր N 113
 
Դիտել Ավագանու որոշումները

ՆԱԽԱԳԻԾ 113


Զեկ. ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ

ՀԱՄԱՅՆՔԱՅԻՆ ՍԵՓԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ ՀԱՆԴԻՍԱՑՈՂ ԱՎՏՈՄԵՔԵՆԱՆԵՐԸ ՇԱՀԱԳՈՐԾՄԱՆ ՀԱՆՁՆԵԼՈՒ ԵՎ ԲՆԱԿԱԿՉՈՒԹՅԱՆԸ ԾԱՌԱՅՈՒԹՅՈՒՆՆԵՐ ՄԱՏՈՒՑԵԼՈՒ ՆՊԱՏԱԿՈՎ ՍԱԿԱԳԻՆ ՍԱՀՄԱՆԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Ղեկավարվելով ՙՙՏեղական ինքնակառավարման մասին՚՚ Հայաստանի Հանրապետության օրենքի 18-րդ հոդվածի 21-րդ կետով և հիմք ընդունելով համայնքի ղեկավարի առաջարկը՝ համայնքի ավագանին որոշում է թույլատրել Վարդենիս համայնքի ղեկավարին՝

1.Համայնքային սեփականություն հանդիսացող JAC մակնիշի 3 միավոր մարդատար ավտոբուսների 1կմ-ի համար սակագին սահմանել 170/ մեկ հարյուր յոթանասուն/ ՀՀ դրամ: 

2.Համայնքային սեփականություն հանդիսացող JAC մակնիշի 1 միավոր բեռնաուղևորատար մեքենայի համար սակագին սահմանել Վարդենիս քաղաքում 5000 /հինգ հազար/ ՀՀ դրամ, բնակավայրերում՝ 1կմ-ի համար սահմանել 600 /վեց հարյուր/ ՀՀ դրամ:


ՀԱՄԱՅՆՔԻ ՂԵԿԱՎԱՐ՝                                                      
ԱՀԱՐՈՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ


Նախագիծ կազմող ԿԱՄՈ ԶԱՐՈՅԱՆ
Կից փաստաթղթեր՝
Նախագծի քննարկման արձանագրությունը
 

Համայնքի ղեկավար՝ Ահարոն Խաչատրյանը ներկայացրեց օրակարգի 4-րդ հարցը և առաջարկեց նախագծին հավանություն տալ նշված ձևով: Հարցի շուրջ ելույթ ունեցավ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության անդամ Մուշեղ Շաբոյանը, ով նշեց, որ նշված տեխնիկաները նախկինում մեկ տարի ժամկետով անվճար են եղել, քանի որ բնակչությունը անվճարունակ է: Համայնքի ղեկավար Ահարոն Խաչատրյանը հակադարձեց Շաբոյանին տալով պարզաբանում նախագծում ներկայացված սակագների վերաբերյալ: Հարցի շուրջ ելույթ ունեցավ Քաղաքացիական պայմանագիր խմբակցության ղեկավար Նաիրա Մանուչարյան, նշեց որ նախագծում նշված ավտոբուսները բնակչության ծառայելու համար են և ողջունելի է, ուստի առաջարկեց սակագինը սահմանել 1կմ-ի համար 120 ՀՀ դրամ: Ելույթ ունեցավ <<Ահարոն Խաչատրյան>> դաշինք խմբակցության անդամ Արման Մաթևոսյանը, նշեց որ տեխնիկաները իսկապես ծառայելու են բնակչությանը, սակայն շուկայական գնից ելնելով 1կմ-ի համար առաջարկվեց սահմանել 180 ՀՀ դրամ: Համանքի ղեկավարը առաջարկեց նախագծում ներառած 2-րդ հարցը թողնել անփոփոխ, 1-ին հարցում  ներառած JAC մակնիշի  մարդատար 3 միավոր մեքենաների համար սահմանել սակագին 1 կմ-ի համար 170 ՀՀ դրամ: Հարցը դրվեց քվեարկության, արդյունքում 13 կողմ , 9 դեմ, 1 ձեռնպահ  ձայների հարաբերակցությամբ հարցն ընդունվեց։

Նիստ


ՄԵՐ ԿՈՆՏԱԿՏՆԵՐԸ
ՄԻԱՑԵՔ ՄԵԶ
ՀՂՈՒՄՆԵՐ
ՀՀ, Գեղարքունիքի մարզ, Վարդենիս Հ. Անդրեասյան 4
(0269)22031
vardenis.gegharquniq@mta.gov.am
Պաշտոնական էլ. փոստ` 53180096@e-citizen.am
(միայն www.e-citizen.am համակարգով ծանուցումների համար)



© 2008 - 2024 Հեղինակային իրավունքները պաշտպանված են
ՎԱՐԴԵՆԻՍԻ ՀԱՄԱՅՆՔԱՊԵՏԱՐԱՆ
Մշակող   ՏՀԶՎԿ ՀԿ
Համայնքային կառավարման տեղեկատվական համակարգ 2090
ԲԿԳ Մրցանակ 2015 - OGP Award 2015
2015 Regional Winner