Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Հողային օրենսգրքի 100-րդ հոդվածի 2-րդ կետի 101-րդ հոդվածի 4-րդ կետով, վարձակալության պայմանագրի 6-րդ գլխի 8.2 կետի դրույթներով, հիմք ընդունելով Ժորա Խաչիկի Հակոբյանի 15.05.2018թ-ի դիմումը` որոշում եմ.
1.Դադարեցնել Վարդենիսի համայնքապետարանի և Վարդենիս քաղաքի բնակիչ Ժորա Խաչիկի Հակոբյանի միջև 25 տարի ժամկետով կնքված 24.09.2003թ-ի 6 հա վարելահողի վարձակալության պայմանագիրը` գրանցված Վարդենիսի նոտարական գրասենյակի թիվ 881 սեղանամատյանում, անշարժ գույքի վարձակալության իրավունքի վկայական 0032323 տրված 26.09.2003թ-ին:
2.Վարդենիսի համայնքապետարանի աշխատակազմի քաղաքաշինության, բնապահպանության, գյուղատնտեսության և հողի վերահսկողության բաժնին` կազմել համապատասխան փաստաթղթերը վարձակալության պայմանագիրը վաղաժամկետ դադարեցնելու համար:
3.Սույն պայմանագիրը ուժի մեջ է մտնում ստորագրման պահից: